20157 դիտում
16:09 18-10-2020
Ավտովթար-հրդեհ Լոռու մարզում. 22-ամյա վարորդը BMW-ով բախվել է ճամփեզրի ծառին, ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հոկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 01:30-ի սահմաններում Ալավերդի քաղաքի բնակիչ, 22-ամյա Արման Հովհաննիսյանը Օձուն-Այգեհատ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի ծառին, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Հովհաննիսյանը, ուղևորներ, Օձուն գյուղի բնակիչներ, 29-ամյա Սևակ Անթառանյանը և 20-ամյա Նարեկ Ալավերդյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ալավերդի» բժշկական կենտրոն:
Օպերատիվ են գործել նշված կենտրոնի բժիշկները:
Օպերատվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գարիկ Մելիքսեթյանը, ում կողմից փաստի առթի նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+