40950 դիտում
12:14 27-11-2017
Խոշոր ավտովթար Լոռու մարզում. 23-ամյա վարորդը BMW-ով բախվել է ճամփեզրի արգելապատնեշին, այնուհետև երկաթբետոնե սյանն ու շրջվել. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ նոյեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասի բնակիչ, 23-ամյա Արթուր Էվոյանը Ստեփանավան–Ալավերդի ավտոճանապարհի 28-րդ կմ հատվածում իր վարած BMW մակնիշի 35 NG 010 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճամփեզրի արգելապատնեշին, իսկ հետո՝ երկաթբետոնե սյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,, բախման հետևանքով ավտոմեքենան շրջվել է, իսկ ուղևոր, Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթի բնակիչ, 21-ամյա Սամվել Ռամազյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ալավերդի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամաատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Գուրջանյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Սարգիս Եգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ճանապարհը եղել է անցանելի, ոչ մի խոչընդոտ երթևեկության համար չի եղել:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսնակարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+