211652_close_icon
views-count3709 դիտում article-date 21:24 18-10-2020

Արմեն Աշոտյան. Արցախի հանդեպ սանձազերծած թուրք-ադրբեջանականա-ահաբեկչական պատերազմը բացահայտեց, որ եվրոպական ցինիկ շահերը կուլ տվեցին վերամբարձ արժեքներին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա է Եվրոպական Միության՝ բոլորիս հիասթափեցնող պահվածքի հիմնական պատճառը։ Մինչեւ տարեւերջ 10 միլիարդ խորանարդ մետր ԵՄ առաջին անգամ մուտք գործող ադրբեջանական գազն է։ Երկար ժամանակ այս սպառնալիքը հավասարակշռվում էր արժեհամակարգային հենք ունեցող ԵՄ-Հայաստան քաղաքական օրակարգով։ Ավաղ, Արցախի հանդեպ սանձազերծած թուրք-ադրբեջանականա-ահաբեկչական պատերազմը բացահայտեց, որ եվրոպական ցինիկ շահերը կուլ տվեցին վերամբարձ արժեքներին»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր