Նաիր Տիկնիզյան. Գիներն իսկապես խոսել է ԲԿՄԱ-ում հայերի մասին
Մոսկվայի ԲԿՄԱ-ի պաշտպան Նաիր Տիկնիզյանը պատմել է ակումբի նախագահ Եվգենի Գիների հետ զրույցի մասին:
[b]- Վերջերս Գիները ասել էր, որ շփվել է ձեր հետ և ընդգծել, որ ԲԿՄԱ-ում գոնե մի հայ պետք է լինի: Եղել է՞ նման բան:
[/b]
- Այո: Մենք նախորդ տարի զրուցել ենք՝ օգոստոսին: Նա իսկապես նման խոսքեր էր ասել, ինչն ինձ բավական խթանել էր: Ցանկանում եմ ապացուցել, ապացուցել և խաղալ: Դրա համար անհրաժեշտ է մեծ ծավալի աշխատանք կատարել, այնպես որ՝ առաջ, ասել է Տիկնիզյանը: