211652_close_icon
views-count6734 դիտում article-date 23:00 19-10-2020

Քննարկել ենք Արցախում տիրող իրավիճակը. եթե Կառավարությունը նպատակահարմար գտնի, կբացի փակագծերը. Էդուարդ Շարմազանովը՝ վարչապետի և արտախորհրդարանական ուժերի հանդիպման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://www.tert.am/am/news/2020/10/19/sharmazanov/3423615?fbclid=IwAR32bXU_sGa7TXKOVt7-G2dQ2lS6C6UTAypuXpdG_nfrUiZ5lWUu7QtpFB0]Tert.am[/url]-ը գրում է. Քննարկել ենք Արցախի հետ կապված խնդիրները, այնտեղ տիրող իրավիճակը: Այս մասին վարչապետի և արտախորհրդարանական ուժերի հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ հանդիպումը փակ է եղել: «Փակ հանդիպում է եղել, լիազորված չեմ հանդիպման մանրամասները ներկայացնել: Կառավարությունը՝ որպես քաղաքական պատասխանատու, եթե նպատակահարմար կգտնի, կբացի փակագծերը»,-ասաց նա: Նշենք, որ սա վարչապետի և արտախորհրդարանական ուժերի՝ Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ երկրորդ հանդիպումն էր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր