696 դիտում
09:43 21-10-2020
Մոնակոյի իշխանը հույս է հայտնել, որ ԼՂ-ում խաղաղությունը շուտափույթ կվերականգնվի
Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդը ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հետ զրույցում հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղությունը շուտափույթ կվերականգնվի: Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը՝ նշելով, որ առանձնազրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ին, երբ դեսպան Տոլմաջյանն իր հավատարմագրերն է հանձնել Մոնակոյի իշխանին:
«Կայացած հանդիպմանը դեսպան Տոլմաջյանը Իշխանին հանգամանալից ներկայացրեց Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությամբ և ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը և ագրեսիայի հումանիտար հետևանքները։ Նշելով, որ մեծ մտահոգությամբ է հետևում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին՝ Իշխանը հույս հայտնեց, որ խաղաղությունը շուտափույթ կվերականգնվի»,- ասված է հաղորդագրությունում:
Ալբեր Երկրորդը նաև հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանի գործունեությունը կնպաստի հայ-մոնեգասկյան բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը։
«Դեսպան Տոլմաջյանը նշեց, որ նոր պարտականությունները ստանձնում է երկկողմ միջպետական երկխոսությունն առավել խորացնելու ու հետագա ընդլայնման ուղղությամբ բոլոր ջանքերը ներդնելու պատրաստակամությամբ։ Ալբեր Երկրորդը ջերմությամբ հիշեց 2018թ. Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակներում Հայաստան կատարած իր այցը և իր ջերմ ողջույնները խնդրեց փոխանցել բարեկամ Հայաստանի իշխանություններին և ժողովրդին»,- նշված է հրապարակման մեջ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1998 դիտում
23:38 14-09-2015
Մերկելը հույս է հայտնել, որ Գերմանիայի և Ռուսաստանի միջև փոխադարձ վստահությունը կվերականգնվի
2446 դիտում
16:15 04-02-2015
47-ամյա Իշխանը ոտքերով եւ ձեռքերով ծեծել է կնոջն ու անչափահաս որդուն
4111 դիտում
16:14 29-12-2017
«Ռոբինզոն Կրուզոն», «Փոքրիկ իշխանը» գրքերն արգելվել են Թուրքական բանտում
Այս բաժնից
715 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
616 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
523 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին