5042 դիտում
09:55 21-10-2020
Հայաստանը հնարավորություն ունի արտոնյալ պայմաններով Ղազախստանից բենզին ներկրել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանը հնարավորություն ունի արտոնյալ պայմաններով Ղազախստանից բենզին ներկրել: «Այն, որ համաձայնագիրն ուժի մեջ է, և հնարավորություն կա ներկրել նաև Ղազախստանից, դա փաստ է: Արդեն այդ հնարավորությունը գործում է»,- այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Նշենք, որ Ղազախստանի իշխանությունները այս տարվա ապրիլի 1-ից զրոյացրել են նավթամթերքի արտահանման տուրքերը բոլորի համար՝ կապված նավթի գների անկման հետ, սակայն հետագայում դրանք կարող են վերականգնվել, ինչը արդեն չի անդրադառնա Հայաստանի վրա:
Բացի այս, հուլիսի 2-ին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրված նավթամթերքի մատակարարման և առևտրատնտեսական կապերի զարգացման վերաբերյալ համաձայնագրի ստորագրմանը:
Ըստ այս համաձայնագրի՝ Ղազախստանից ներկրումով մեր երկիրը կարող է թեթև նավթամթերք (բենզին, դիզվառելիք) ստանալու նոր, այլընտրանքային աղբյուր ստանալ, որոնք, ընդ որում, ազատվում են արտահանման մաքսատուրքի գանձումից: Ի դեպ, նույն արտոնությունը գործում է նաև Ռուսաստանից իրականացվող համանման մատակարարումների նկատմամբ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
68362 դիտում
22:20 30-06-2018
Սուքիասյաններին պատկանող ընկերություններից մեկը սկսել է բենզին ներկրել եվրոպական երկրներից. Tert.am
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը