211652_close_icon

Ես ինքս, իմ պարտքը համարելով լինել հայրենիքի և Ձեր կողքին, մեր համայնքի կամավորականների հետ միասին մեկնում եմ առաջնագիծ․ Դավիթ Մինասյան

views-count16007 դիտում article-date 21:43 21-10-2020
Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ուշադրություն, Սիրելի հայրենակիցներ, Հիմք ընդունելով ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը` հանուն Հայրենիքի պաշտպանության` Փարաքար համայնքում ստեղծում ենք կամավորական ջոկատներ: Հարգելի հայրենակիցներ, հաղթանակն այլևս այլընտրանք չունի, այս կարևորագույն պահին հայրենիքն ունի մեր կարիքը և ես ինքս, իմ պարտքը համարելով լինել հայրենիքի և Ձեր կողքին, մեր համայնքի կամավորականների հետ միասին մեկնում եմ առաջնագիծ և կոչ անում բոլորիդ` միանալ հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Բոլոր այն անձիք, ովքեր կամավորագրվել էին և բոլոր նրանք, ովքեր պատրաստակամ են միանալ մեզ` պետք է ներկայանան համայնքապետարան մինչև վաղը`հոկտեմբերի 22-ը, ժամը 13:00-ն: Նշեմ, որ այս ընթացքում Փարաքարի Համայնքապետարան ն աշխատում է 24/7 ռեժիմով և կարող եք մոտենալ ցանկացած ժամի: Գործելու ենք քայլերի հետևյալ հերթականությամբ ` Քայլ 1. Ձեւավորել կամավորական ջոկատ (նվազագույնը 30 հոգի): Քայլ 2. Ընտրել հրամանատար: Քայլ 3. Դիմել հրամանատարի բնակության վայրի զինկոմիսարիատ: Քայլ 4. Զորամասերից մեկում անցնել ներդաշնակում, պատրաստում: Քայլ 5. Մեկնել հայրենիքի պաշտպանության առաջնագիծ: Քայլ 6. Հաղթել»:

Նմանատիպ նյութեր