368 դիտում
09:43 22-10-2020
Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուները անորոշ իրավիճակում են․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այսօր Բարձրագույն դատական խորհուրդը դիմելու է Ազգային ժողովի խմբակցություններին՝ առաջարկելով նրանց հանդիպում կազմակերպել Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների հետ: Դիմելով խմբակցություններին՝ ԲԴԽ-ն որոշել է պարզել՝ արդյոք այս իրավիճակում խմբակցությունները ցանկություն ունեն հանդիպել դատավորի թեկնածուներին:
Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներն են Արսեն Մկրտչյանը, որն այժմ զբաղեցնում է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագայի պաշտոնը, ԲԴԽ անդամ Արմեն Հայկյանցը և Սյունիքի մարզի դատախազ Սամվել Գրիգորյանը: Եվ, ահա, ըստ ընդունված կարգի՝ խորհրդարանական խմբակցությունները պետք է հերթով հանդիպումներ ունենան դատավորի թեկնածուների հետ, լսեն նրանց և ապա որոշում կայացնեն, թե ինչպես են քվեարկելու: Սակայն այս իրավիճակում չի բացառվում, որ խմբակցություններն անգամ ցանկություն չհայտնեն հանդիպելու նրանցից որևէ մեկի հետ: Այդ դեպքում թերևս նրանց ճակատագիրն անորոշ կմնա, և վերջնական որոշումն էլ կկայացվի հենց խորհրդարանում նրանց ելույթներից և հարցուպատասխանից հետո: Ինչևէ, դատավորի թեկնածուները ևս անհամբեր սպասում են, թե ինչ կորոշվի»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
736 դիտում
07:12 04-06-2024
ԱԺ ՔՊ խմբակցությունը փակ հանդիպում կունենա Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի հետ. «Ժողովուրդ»
Այս բաժնից
934 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1066 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»