441 դիտում
18:12 23-10-2020
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կապի մեջ է Ադրբեջանում հայտնված հայ գերիների ընտանիքների հետ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է Ադրբեջանում հայտնված հայազգի գերիների ընտանիքների հետ:
Այս մասին «Ֆեյսբուք»-յան իր [url=https://www.facebook.com/Armenianombudsman/?ref=nf&hc_ref=ARRITscoj7b9db7igrIg1AXcj71hq2P9ox6InSGOU8ihwx1-xrThZpp5eaIzT_vZVNY]էջում [/url]գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը. «Մեր մասով՝ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում արվում է առավելագույնը՝ առաջնահերթ կապ ապահովելով նաև միջազգային կառույցների հետ»,- գրել է Թաթոյանը և հավելել, որ Ադրբեջանում օգտագործվում է ցանկացած առիթ՝ խորացնելու համար ատելությունը էթնիկ հայերի նկատմամբ։
ՀՀ ՄԻՊ-ը հայտնել է, որ ադրբեջանական լրատվամիջոցների ու սոցիալական մեդիայի ուսումնասիրությունները, հավաքագրած ապացույցները ցույց են տալիս, որ ատելությունը համատարած է և ունի բարձր խրախուսում, այդ թվում՝ իրականացվում է Ադրբեջանում հայտնված հայերի լուսանկարներ ու տեսանյութեր տարածելու միջոցով։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2833 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր