2139 դիտում
09:17 24-10-2020
Կորոնավիրուսը կրկին խորհրդարան է հասել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կորոնավիրուսը կրկին խորհրդարան է հասել: Վարակվածներ կան ինչպես պատգամավորների, այնպես էլ խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչների թվում:
Ըստ մեր տեղեկությունների՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանի մոտ արդեն հաստատվել է, իսկ մի քանի պատգամավորներ նոր են հանձնել թեստը, ջերմում են, դեռևս սպասում են պատասխանին:
ԱԺ աշխատակազմում ևս վիրուսը տարածվել է, մեկուսացածներ ու ինքնամեկուսացածներ կան: Երեկ, կարելի է ասել, նաև դրա պատճառով խորհրդարանը դատարկ էր, որևէ աշխատանքային պրոցես չէր ընթանում:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսը խորհրդարանում տարածվեց նաև հունիսին. այդ ընթացքում կորոնավիրուսով վարակվել էին Ազգային ժողովի 5 պատգամավորներ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը, Ծովինար Վարդանյանը, Հայկ Գևորգյանը, Վիկտոր Ենգիբարյանը, ինչպես նաև ԱԺ փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե էնֆիաջյանը:
Երեկ «ժողովուրդ» օրաթերթը փորձեց Գոռ Գևորգյանից պարզել, թե այժմ ինչպես է իրեն զգում, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին չպատասխանեց: COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 21 հազար 560 մարդ: Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2 հազար 474-ով` հասնելով 73 հազար 310-ի»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1123 դիտում
09:58 15-02-2023
Աննա Վարդապետյանը կրկին կգա խորհրդարան․ «Ժողովուրդ»
8287 դիտում
16:54 20-01-2021
Նիկոլ Փաշինյանը կրկին խորհրդարան եկավ դիմակավորված անձանց ուղեկցությամբ․ 168․am․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
2592 դիտում
09:05 07-04-2020
Կորոնավիրուսը ստիպել է կառավարությանը ապագայի համար որոշ փոփոխություններ անել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
928 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1060 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
745 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»