471 դիտում
09:59 24-10-2020
Անկախության ճանաչումը կապահովի արցախահայության պաշտպանությունը․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Արցախահայության դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սեպտեմբերի 27-ից շարունակաբար իրականացվող պատերազմական հանցագործությունները կանխելու միջոցներից մեկը Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն է, ինչը կերաշխավորի միջազգային ներգրավվածությունը այդ տարածաշրջանում։
«Եվրոպայի ազատ դաշինք» (ԵԱԴ) կուսակցության նախաձեռնությամբ կազմակերպվել էր օնլայն ձևաչափով հանդիպում-քննարկում Արցախի Հանրապետության ներկայացուցիչների հետ։ Կուսակցության փոխնախագահ Լորենա Լոպես դե Լակալեն նշեց, որ իրենց կուսակցության նպատակն է գործելու և այս քննարկումն այդ նպատակով էր կազմակերպվել. «Պատրաստ ենք օգնելու։ Սա միայն սկիզբն է, մենք պարտավոր ենք արձագանքել, մենք չենք կարող հուսահատեցնել մարդկանց»։
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի խոսքով, միջազգային հանրությունը պարտավորություն ունի պաշտպանելու արցախահայության իրավունքները, անգամ առանց անկախության ճանաչման, սակայն դա չի անում։ Մինչդեռ անհրաժեշտ է, որպեսզի միջազգային վերպետական կառույցները՝ ՄԱԿ-ը, ԵԽ-ն, ԵՄ-ն, նաև մարդու իրավունքների ոչ պետական կառույցները ներկայացուցչություններ ուղարկեն Արցախ՝ արձանագրելու համար այն ամենը, ինչ կատարվում է այնտեղ այս օրերին, և պատժամիջոցներ սահմանեն Ադրբեջանի ու Թուրքիայի հանդեպ։ «Սա է միակ տարբերակը կանխելու Արցախի հանդեպ պատերազմական հանցագործությունները»,- ասաց նա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
7031 դիտում
10:25 23-02-2022
Դոնբասի և Լուգանսկի ճանաչումը «թանկ է նստելու» Ռուսաստանի տնտեսության վրա ․ «Հայաստանի Հանրապետություն»
1488 դիտում
12:04 21-08-2022
Առաջիկա ՏԻՄ ընտրություններին «Հանրապետություն» կուսակցությունն իր մասնակցությունը կապահովի 4 մարզում
Այս բաժնից
928 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1060 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
745 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»