36110 դիտում
14:57 24-10-2020
Դժվար պահերն անցել են, թշնամին օդային գերակայություն այլևս չունի, պետք է համբերենք ու սպասենք նոր հաջողությունների․ Արկադի Տեր-Թադևոսյան. Tert.am
Մեր բանակին վերջին օրերին հաջողվում է կասեցնել թշնամու առաջախաղացումը, ունենք ակնհայտ հաջողություն, այլևս օդային գերակայություն չունեն։ Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/10/24/Arkadi-Ter-Tadevosyan/3426660?fbclid=IwAR2w4zvh5k1Mp-cY6I0V7eFzSOCXGNv4PjGXboJnmX8t3OrWWvOtXzbi_Kk]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը։
«Դժվար պահերը, իմ կարծիքով, անցել են, հիմա մենք պետք է սպասենք նոր հաջողությունների։ Գիտեք, շատ թեժ մարտեր էին, ադրբեջանցիները ծրագրում էին մի քանի օրվա մեջ վերցնել Լաչինը, բայց դիմակայեցինք։ Հարվային հատվածից առհասարակ վաղը, մյուսը օրը հետ կշպրտվեն։ Կռիվ է, կարող ենք ունենալ նաև մարտավարական նահանջներ, որոնց կհաջորդեն հաջողությունները։ Երկարատև կռիվ է, ամեն ինչի էլ պատրաստ պիտի լինենք, պետք է համաբերել»,-ասաց նա։
Գեներալը նշեց, որ պետք է հաշվի առնել, որ Թուրքիան ու ահաբեկիչներն են ներգրավված, բայց մենք, արդեն մոտ մեկ ամիս է՝ դիմակայում ենք։
«Հայաստանը խանգարում է Թուրքիային՝ իրականացնելու պանթուրքիզմի իր գաղափարը։ Թուրքիան կրկին ցեղասպանության է ձգտում»,-ասաց նա։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/10/24/Arkadi-Ter-Tadevosyan/3426660?fbclid=IwAR2w4zvh5k1Mp-cY6I0V7eFzSOCXGNv4PjGXboJnmX8t3OrWWvOtXzbi_Kk]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
2754 դիտում
11:07 29-11-2016
Մենք պետություն ունենք, 1991 թիվը չէ. Արկադի Տեր-Թադևոսյան. «Առավոտ»
13434 դիտում
17:47 06-05-2017
Պատերազմի դեպքում ադրբեջանական պետությունը կփլվի. Արկադի Տեր-Թադևոսյան
Այս բաժնից
745 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
769 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»