2754 դիտում
11:07 29-11-2016
Մենք պետություն ունենք, 1991 թիվը չէ. Արկադի Տեր-Թադևոսյան. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը համոզված է, որ «1ՕՕՕ դրամի օրինագիծը» իսկապես անհրաժեշտ է և օգտակար, քանի որ զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքները դժվար կացության մեջ են: «Շատերն օրինագծի բացասական կողմերն են տեսնում, բայց դա իրենց կարծիքն է:
Իհարկե, բացասական կողմերը ճիշտ են մատնանշում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արկադի Տեր-Թադևոսյանը: Նա, սակայն, դժվարացավ նշել, թե ինչպես է լուծվելու ստեղծվելիք հիմնադրամի հանդեպ հանրության վստահության բացակայության խնդիրը:
Խնդրեցինք կարծիք հայտնել նաև այն մասին, որ ըստ որոշ ազատամարտիկների՝ պետք է կենտրոնացնել կամավորական ուժերը և պատրաստ լինել Ադրբեջանի հարձակմանը: «Մենք պետություն ունենք, 1991 թիվը չէ: Ուղղակի այստեղ պետք է պատրաստ լինենք, որ անհրաժեշտության դեպքում կամավորներին ուղարկենք, ոչ թե ինքնուրույն թողնենք գնան»,- ասաց Արկադի Տեր-Թադևոսյանը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
13434 դիտում
17:47 06-05-2017
Պատերազմի դեպքում ադրբեջանական պետությունը կփլվի. Արկադի Տեր-Թադևոսյան
Այս բաժնից
3211 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1105 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»