143636 դիտում
23:08 24-10-2020
Արտառոց դեպք Երևանում. մի խումբ անչափահասների վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով, կա վիրավոր. ոստիկանությունը հայտնաբերել է միջադեպի 12 մասնակցի
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, երեկ՝ հոկտեմբերի 22-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 22:30-ի սահմաններում, «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «վերջին շրթունքի պատռած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 17-ամյա Գևորգ Բ.-ն է:
Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորին, ոստիկանները պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Իսահակյան փողոցի հարակից ֆուտբոլի դաշտում:
Ոստիկանների կողմից պարզվել են մասնակիցների ինքնությունները և բաժին են հրավիրվել 16-ամյա Անգելինա Ա.-ն, 17-ամյա Հեյա Գ.-ն, 16-ամյա Նարե Գ.-ն, 18-ամյա Հակոբ Ք.-ն, 18-ամյա Ռաֆայել Ա.-ն, 18-ամյա Աշոտ Ե.-ն, 17-ամյա Սիմոն Վ.-ն, 20-ամյա Արման Ղ.-ն, 17-ամյա Նարեկ Գ.-ն, 17-ամյա Արման Գ.-ն, 18-ամյա Պետրոս Դ.-ն և 18-ամյա Արմեն Խ.-ն:
Վերջիններս որոշ ժամանակ անց բաց են թողնվել:
Ըստ բժշկի տեղեկանքի, վիրավոր Գևորգ Բ.-ն կատարվածի մասին ի վիճակի չէ բացատրություն տալու:
Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
66373 դիտում
16:09 10-10-2017
Արտակարգ դեպք Երևանում. մի խումբ երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով, կան բերման ենթարկվածներ
Այս բաժնից
2050 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)