211652_close_icon
views-count3988 դիտում article-date 23:46 25-10-2020

Հայ օգտատիրոջ հաշիվ են մտել Բաքվից. Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն

Հայ օգտատիրոջ հաշիվ են մտել Բաքվից։ Այս մասին հայտնում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը։ «Այս լուսանկարն այն մասին է, թե ինչքան կարեւոր է միացնել երկփուլանի վավերացումը Ֆեյսբուքում։ Ինչպես երևում է, հայ օգտատիրոջ հաշիվ են մտել Բաքվից։ Երկփուլանին միացնելու դեպքում չեն կարողանա մտնել ոչ մի ֆեյսբուքյան հաշիվ, նույնիսկ եթե գաղտնաբառը ունենան, քանի որ պետք է հաստատեն հեռախոսին ստացված կոդը։ Եվս մեկ անգամ կոչ ենք անում միացնել այդ ֆունկցիան բոլոր էլ. հարթակներում։ Դրանց բոլորի մասին ուղեցույց կգտնեք՝ նայելով Գործակակության էջի նախորդ գրառումները։ Լուսանկարը՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի էջից»,- հայտնում է գործակալությունը։ [img]https://st0.shamshyan.com/editor/0486371001603622580521553.jpg[/img]

Նմանատիպ նյութեր