23869 դիտում
16:01 26-10-2020
Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ ձեւավորվել է մարտունակ ջոկատ. Այն կմիանա բանակին. Վահե Էնֆիաջյան
«Գագիկ Ծառուկյանի կոչով եւ գլխավորությամբ ձեւավորվել է մարտունակ ջոկատ մարտական բարձր պատրաստվածությամբ, որտեղ ներգրաված են նաեւ հմուտ եւ հատուկ պատրաստվածություն անցած զինվորականներ, տեխնիկապես կազմակերպված ու զինված եւ իհարկե արիական եւ մարտական բարձր ոգով։
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Մեր ջոկատը կմիանա հայոց բանակին, որտեղ անհրաժեշտ է՝ ունենալով իր ներդրումը հաղթանակի կերտման գործում։
Այսօր հայրենիքն ունի յուրաքանչյուրիս գործելու կարիքը։ Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի ուժերի մեկտեղմամբ է միայն հնարավոր հաղթել»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
10518 դիտում
20:36 16-06-2020
Մենք նախնական տեղեկություն ունենք, որ քիչ անց Գագիկ Ծառուկյանը պետք է դուրս գա ԱԱԾ-ից. Վահե Էնֆիաջյան. Tert.am
Այս բաժնից
547 դիտում
18:49 18-10-2024
Ներկայացվել են հաշմանդամություն ունեցող երեխաների համար կատարված ծախսերի վերլուծությունը
634 դիտում
18:37 18-10-2024
Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք