211652_close_icon
views-count7913 դիտում article-date 21:30 21-03-2020

Վահե Էնֆիաջյան. Անթույլատրելի է այն կազմակերպությունների և անհատների գործելաոճը, որոնք փորձում են գերշահույթ ստանալ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է. «Արտակարգ դրության պայմաններում, պարզապես անթույլատրելի է այն կազմակերպությունների և անհատների գործելաոճը, որոնք օգտվելով ստեղծված իրավիճակից, փորձում են գերշահույթ ստանալ մարդկանց այս օրերին կատարած գնումներից, մասնավորապես խոսքը վերաբերվում է առաջին անհրաժեշտության ապրանքներին, որոնք մեծ գնաճ ունեն։ Խնդրին անձամբ առնչվելով և լսելով տարբեր քաղաքացիների անհանգստությունն ու դժգոհությունը խնդրի հետ կապված, փաստում եմ, որ առկա պայմաններում երևույթը բացառապես ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ է։ Հ.Գ. Աստված պահապան մեր ժողովրդին, Սրբերն էլ մյուս ազգերին...»:

Նմանատիպ նյութեր