211652_close_icon
views-count12463 դիտում article-date 10:13 27-10-2020

Ստացվում է՝ Մինսկի խմբի համանախագահ երկրներն անզոր են Ադրբեջանի կամ Թուրքիայի դիմաց. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է․ «Ստացվում է, որ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրները, ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամներից երեքը, անզոր են Ադրբեջանի, կամ թեկուզ դրա հովանի Թուրքիայի դիմաց, եթե համարում ենք, որ հրադադարի խախտման հետևում, իհարկե, Թուրքիան է, ոչ թե Ադրբեջանը: Եվ այստեղ առաջանում են հարցեր՝ կապված Մինսկի խմբի համանախագահության հետագա ձևաչափի հետ: Եթե այդ ձևաչափը անզոր է զսպել մի Թուրքիայի, ապա դա կնշանակի, որ եկել է ձևաչափը փոխելու ժամանակը, որովհետև որքան էլ դա գուցե հենց Թուրքիայի նպատակն էր, միևնույն է, եթե այդ ձևաչափը այլևս անզոր է նույն Թուրքիայի դեմ, ուրեմն պետք է մտածել փոխելու մասին: Որովհետև չաշխատող գործիքը ոչ միայն պարունակում է անարդյունավետության ռիսկ, այլ նաև խաբեության, երբ կարող ես որևէ հարցում ապավինել այդ գործիքին, բայց այն չի աշխատում և ոչ միայն խնդիր չի լուծում, այլ ստեղծում է խնդիրներ: Ի վերջո, բանակը ռազմաճակատում կանգնած է բարդագույն խնդիրներ լուծելու դիրքում, իսկ թիկունքում կարևոր խնդիրներ ունի լուծելու դիվանագիտությունը, և եթե այն բախվում է անկենսունակ գործիքի, ապա թերևս պետք է սկսել կենսունակ գործիքի փնտրտուքը՝ բանակի թիկունքում քաղաքական-դիվանագիտական կապիտալիզացիայի ջանքի արդյունավետության աստիճանը բարձրացնելու համար»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր