Թուրքիայի տնտեսության դրաման. թուրքական լիրան կորցրել է իր արժեքի առնվազն 3 տոկոսը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Թուրքական լիրան շարունակում է անկում արձանագրել և վերջին երեք օրերի ընթացքում կորցրել է իր արժեքի առնվազն 3 տոկոսը: Համեմատության համար ասենք, որ դա նույնն է, եթե հայկական դրամը արժեզրկվեր 15 դրամով մեկ դոլարի դիմաց:
Սա նշանակում է, որ թուրքական տնտեսությունը այլևս ի զորու չէ սպասարկելու Էրդողանի աշխարհաքաղաքական ամբիցիաները, և տարբեր երկրների կողմից թուրքական ապրանքների բոյկոտը էական ազդեցություն է ունենում թուրքական տնտեսության վրա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]