Թուրքական լիրան նոր հակառեկորդներ է սահմանում
Թուրքիայի ազգային արժույթն այս շաբաթ արդեն 2-րդ անգամ պատմական նվազագույն ցուցանիշն է սահմանում՝ 2,6737 լիրա՝ 1 ԱՄՆ դոլարի դիմաց: Այդ մասին վկայում են Ստամբուլի ֆոնդային բորսայի տվյալները:
Ria Novosti-ի փոխանցմամբ՝ թուրքական լիրան թուլանում է Թուրքիայում հունիսի 7-ին նախանշված խորհրդարանական ընտրություններով պայմանավորված քաղաքական լարվածության ֆոնին, ինչպես նաև ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի կողմից տոկոսադրույքների բարձրացման սպասումներով: