211652_close_icon
views-count202 դիտում article-date 09:39 28-10-2020

ԱՀԿ բժշկական պարագաներ է փոխանցել Հայաստանին և Ադրբեջանին․ «Ամերիկայի ձայն»

ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դուջարիկը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում կրկին կոչ է արել հրադադար հաստատել ԼՂ հակամարտության գոտում: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5638488.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Նա նաև տեղեկացրել է, որ ի պատասխան Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում հակամարտության շարունակական սրացմանը` Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հայաստանին և Ադրբեջանին է փոխանցում բժշկական պարագաներ, վնասվածքների և վիրաբուժության համար: ԱՀԿ-ից հայտնել են, որ դրանք Երևան են հասել հոկտեմբերի 23-ին, իսկ Բաքվի համար նախատեսված պարագաների փոխանցումը ներկայումս ընթացքում է: Պարագաները պարունակում են վնասվածքների համար նախատեսված փաթեթներ, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է դեղամիջոց և այլ պարագաներ, որոնք անհրաժեշտ են 100 վիրավորների բուժումն ապահովելու համար: Հայաստանի և Ադրբեջանի առողջապահության նախարարություններին տրամադրված փաթեթները օգտագործվում են հանրային առողջապահության ոլորտում վիրավորներին խնամելու համար:

Նմանատիպ նյութեր