2337 դիտում
08:54 29-10-2020
Խախտված հրադադարներ, ավերված բնակավայրեր. միջազգային լրատվամիջոցները՝ Արցախյան պատերազմի մասին․ «Ամերիկայի ձայն»
Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված միջազգային արձականքի մասին են խոսում արտասահմանյանորոշ լրատվամիջոցներ: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5639225.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Ամերիկյան Fox News-ի հերթական անդրադարձը ԱՄՆ նախընտրական փուլում ԼՂ խնդրի ազդեցության մասին էր: Լրատվամիջոցը կարևորել է ամերիկահայ ընտրողների առանցքային դերը մի քանի փոփոխական նահանգներում` ընդգծելով, որ Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի միջև մրցապայքարն աճում է այդ պոտենցիալ որոշիչ ընտրատարածքների համար:
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփն իր հանրահավաքների ժամանակ երկու անգամ անձագանքել է հավաքին ներկա հայերի կոչերին՝ ասելով, որ իրենք կօգնեն հայերին ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Դրան հաջորդել էր ԱՄՆ մինջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված հրադադարը, որը չի պահպանվել:
Այդ մասին «The New York post» պարբերականը հիշեցրել է, որ Պետքարտուղար Մայք Պոմպեոն հորդորել է Հայաստանի ևԱդրբեջանի ղեկավարներին հասնել դիվանագիտական լուծմանը երկու ժողովուրդների միջև հակամարտության կարգավորման հարցում, քանի որ երկու կողմերն էլ շարունակում են մարտերը՝ չնայած ԱՄՆ միջնորդությամբ կնքված հրադադարին:
Միջազգային մամուլի ուշադրությանն են արժանացել հատկապես Լեռնային Ղարաբաղում և հարևանությամբ գտնվող ադրբեջանական բնակավայրերում ռմբակոծությունների հասցրած ավերածությունները:
«The New York Times»-ը ադրբեջանական Թերթեր բնակավայրից հաղորդել է, թե ինչպես են մարդիկ հուղարկավորում իրենց հարազատներին:Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը թերթին ասել է, թե Բաքուն այլ քաղաքականություն էր ակնկալում Հայաստանի նոր կառավարությունից ղարաբաղյան հարցում, որին, սակայն, այդպես էլ ականատես չեղավ. «Բանակցային գործընթացը վերջնականապես տապալվեց, երբ Հայաստանի վարչապետը հայտարարեց, թե Ղարաբաղը Հայաստան է»։
«New York Times»-ը նաև գրել է, որ թեև հստակ է, որ պատերազմը նախաձեռնողը Ադրբեջանն է, սակայն, վերլուծաբանների կարծիքով, հայկական կողմի այդ ժողովրդահաճո հայտարարություններն էլ իրենց դերն են ունեցել»:
Բրիտանական «Financial Times» պարբերականի հրապարակման համաձայն՝ Հակամարտությունը շուտով կարող է հասնել անշրջելի ու վտանգավոր կետի: «Միջնորդները պետք է մեծացնեն ճնշումները, ժամանակի կորուստը կարող է սարսափելի հետևանքների հանգեցնել»,- պարբերականին ասել է նախկինում բանակցային գործընթացի անմիջական մասնակից Քերի Քավանոն:
Ամերիկացի դիվանագետի համոզմամբ՝ պատերազմը կագնեցնելու համար Ռուսաստանն ամենամեծ հնարավորություններն ունի, առավել ևս, որ այժմ Միացյալ Նահանգները նախագահական ընտրությունների վերջին փուլ է մտել։ Ամեն դեպքում, սակայն, դիվանագիտական ջանքերը պետք է համաձայնեցվեն խմբի բոլոր երեք անդամների միջև՝ առավելագույն արդյունքի հասնելու համար։
«Washington post»-ը ևս անդրադարձել է հրադադարի պայմանավորվածություններին՝ արձանագրելով, որ Ալիևը դիմադրում էր հրադադարին:
«Ալիևը դեռ հավատում է մարտադաշտում իր մոտալուտ հաղթանակին, հայերն էլ հաստատակամ են շարունակել պայքարը՝ թույլ չտալու ադրբեջանցիների մուտքը Լաչինի միջանցք։ Զինվորները կռիվը չեն դադարեցնի, քանի դեռ շարունակումը խոստանում է ավելի մեծ ձեռքբերումներ», -գրել է Washington post-ի վերլուծաբանը, առաջարկելով նահանգներին գնալ հակառակ ճանապարհով։
Նմանատիպ նյութեր
3811 դիտում
09:23 07-10-2020
Արցախի հակամարտության շուրջ տիրող աշխարհաքաղաքական հավասարակշռությունը խախտված է. «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը