492 դիտում
10:36 29-10-2020
Պետք է լրջորեն դիտարկվեն պատժամիջոցները Ադրբեջանի և Թուրքիայի դեմ. Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ես չորս օր անցկացրել եմ Հայաստանում խորհրդարանական անդամների մեծ պատվիրակության հետ: Մենք հնարավորություն ունեցանք մեր աջակցությունը ցույց տալու Հայաստանին և Արցախի ժողովրդին»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում իր այցի տպավորությունների մասին կիսվեց Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Դանիել Ղազարյանը (Danièle Cazarian):
Նշենք, որ նա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջնորդած «Առաջ Հանրապետություն» խմբակցության պատգամավորներից է: Ֆրանսիացի պատգամավորները հանդիպել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Հայաստանի և Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարներին, խորհրդարանի անդամներին: «Մենք այցելել ենք «Էրեբունի» հիվանդանոց, տեսել ծանր վիրավոր զինվորներին: Նրանց վնասվածքները վկայում են, որ արգելված զինատեսակ է օգտագործվել, ինչպիսին են կլաստերային փամփուշտները, ինչը միջազգային իրավունքի բացահայտ խախտում է:
Քաղաքացիական բնակչության կանխամտածված թիրախը ևս ադրբեջանական ուժերի կողմից ռազմական հանցագործություններ են»,- նշեց նա: Պատգամավորի խոսքով՝ հաշվի առնելով Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունները՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն առաջընթացի միակ ճանապարհն է: «Ես անկեղծ հույս ունեմ, որ եվրոպական շատ երկրներ, այդ թվում ՝ Ֆրանսիան, հետևելու են դրան: Պետք է լրջորեն դիտարկվեն նաև պատժամիջոցները Ադրբեջանի և Թուրքիայի դեմ»,- հավելեց նա:
Պատգամավորն ընդգծում է՝ Բաքուն քննադատել է իրենց՝ Հայաստան այցը, քանի որ նրանք չեն ցանկանում, որ ճշմարտությունը տեսնեն և հաղորդեն Եվրոպային»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
7977 դիտում
09:37 22-02-2020
Լրջորեն լծվել են քրեական ենթամշակույթի դեմ պայքարին. վարչության պետին գործուղել են Վրաստան. «Ժողովուրդ»
2184 դիտում
16:32 10-12-2015
Ֆրանսիայի խորհրդարանում բանաձև է ներկայացվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղարկելու վերաբերյալ
2623 դիտում
13:42 22-04-2016
Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղարկելուն բոլորն են կողմ. Ֆրանսիայի ԱԳ նախարար
Այս բաժնից
928 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1060 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
745 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»