1884 դիտում
10:47 29-10-2020
Մի՛ մնացեք ձեր վշտի հետ մենակ. ի՞նչ չանել պատերազմական իրավիճակում. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը կարող է պատճառ դառնալ ոչ միայն մարդկային կորուստների, բազմաթիվ ավերածությունների, այլև հոգեբանական խնդիրների։ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, բժշկական գիտությունների թեկնածու Արմեն Սողոյանն իր խորհուրդներով կիսվել է լրագրողի ու քաղաքացիների հետ առցանց հանդիպման ժամանակ։
[b]Ի՞նչ չանել պատերազմական իրավիճակում[/b]
Մասնագետ Սողոյանի կարծիքով՝ պետք չէ կարդալ, լսել չճշտված տեղեկատվություն, մտքում վատ երևույթներ, հրեշներ ստեղծել, հետո էլ այդ հրեշներից վախենալ ու ընկնել դեպրեսիայի մեջ, չկարողանանալ գործ անել։
«Կարևոր է սեփական վախերը, հույզերն ընկալել այնպես, ինչպես կան, լրացուցիցչ չվախենալ սեփական վախերից, բոլորս մարդ ենք, կարող ենք վախենալ, կան իրավիճակներ, որ վախը նույնիսկ օգտակար է։ Պարզապես պետք է կարողանանք կառավարել մեր վախերը»,- նշեց մասնագետը՝ հավելելով, որ այդ դեպքում ներկայացվող տեղեկատվությունը ավելի դժվար ենք ընկալում, քան այն դեպքում, երբ մտքում շարունակ վախենալու իրավիճակներ չենք ստեղծում։
[b]Ինչպե՞ս շփվել վիրավոր զինվորների հետ[/b]
Ինչպես նշեց Սողոյանը, չկա այսօր որևէ վիրավոր զինվոր, որը պառկած է հիվանդանոցում և չի ստանում հոգեբանական աջակցություն։ Մարտական գործողությունների առաջին օրվանից մասնագետներն աշխատում են։
Կան մարդիկ, որ պատմելիս թեթևանում են, մարդիկ էլ կան՝ հակառակը։
Նույնը նաև Արցախից այստեղ տեղափոխված ընտանիքների դեպքում։ Կարելի է չեզոք հարցեր տալ ու հասկանալ․ մեկը սիրում է, որ իրեն կարեկցում են, մյուսը կարող է դա չընդունել։ Ինչպես հավելեց Արմեն Սողոյանը, այսօր մասնագետները կամավորության սկզբունքով պատրաստ են օգնություն տրամադրել նաև այդ ընտանիքներին ու հատկապես այն մարդկանց, որոնք այս օրերին զինվոր են կորցրել։
Դժվար է բոլոր ընտանիքներին գտնել, սակայն կարիք ունեցողները կարող են զանգահարել 060 83-47-77 հեռախոսահամարով։
«Մի՛ մնացեք ձեր վշտի հետ մենակ, ամբողջ ժողովուրդը, մեր մասնագետները ձեր կողքին են»,- խոսքն ուղղեց զինվոր կորցրած ընտանիքներին»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
928 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1060 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
745 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»