2611 դիտում
11:32 29-10-2020
Հայաստանի ներսում շատ հաշիվներ կան պարզելու, մաքրելու ու փակելու, բայց ոչ թշնամու ուղղորդմամբ ու պասերով. Կարեն Վրթանեսյան
«Ռազմինֆո» կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի դեպ, Ալիևը որ իր բոլոր ելույթներում շեշտում է, թե իբր Նիկոլն ասաց, որ Արցախը Հայաստան է, բա այդպիսի վիրավորանքից հետո ո՞նց պատերազմ չսկսեր, ու որպես զուսպ լինելու օրինակ էլ Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին է բերում, բնականաբար, ստում է։
Ստում է ու հերթական մուտիլովկան անում, որ Հայաստանում իշխանության և ընդդիմության անուղեղ հետևորդներն իր այդ պասով իրար երեսին թռնեն։
Առնվազն 2 անգամ Սերժ Սարգսյանը հրապարակայնորեն ասել է, որ Արցախը դիտարկում է որպես Հայաստանի մաս։ Տեղին է ասել, ճիշտ ժամանակին։ Ու Ալիևը դա կուլ է տվել։
Ուղղակի նայեք լուսանկարը 2014 օգոստոսին Սոչիում Սարգսյան-Ալիև-Պուտին հանդիպումից։ Նույնիսկ բառերը կարևոր չեն, ժեստով է ստորացնում Իլհամին… Ռոբերտ Քոչարյանի ժամանակով առավել ևս անհավատալի է, որ Իլհամը ռիսկ աներ լեզվին տալ։
2003–08 թվականներին Ադրբեջանում դեռ շատ վառ էին առաջին պատերազմում կերած քոթակի մասին հիշողությունները։
Առավել ևս, որ այն ժամանակ, երբ Սերժն ու Ռոբերտը կռվում էին, Իլհամը Մոսկվայում կայֆավատ էր լինում։ Ալիևը կուտ է տալիս, որ մենք իրար բզկտենք, իրար ուտենք։
Այո՛, Հայաստանի ներսում շատ հաշիվներ կան պարզելու, մաքրելու ու փակելու, բայց ոչ թշնամու ուղղորդմամբ ու պասերով։ Մի՛ թողեք, որ Ալիևը, Հագգին․ազն ու ադրբեջանական մնացած տեղեկատվական աղբանոցները Հայաստանի ներսում ասող լինեն։ Մի քիչ հարգեք ինքներդ ձեզ»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Ի դեպ, Ալիևը որ իր բոլոր ելույթներում շեշտում է, թե իբր Նիկոլն ասաց, որ Արցախը Հայաստան է, բա այդպիսի վիրավորանքից հետո...
Опубликовано Կարեն Վրթանեսյան Среда, 28 октября 2020 г.
Նմանատիպ նյութեր
2493 դիտում
10:13 13-11-2019
Խորհրդարանը՝ բղավելու և հաշիվներ մաքրելու վայր. 2 ռաունդով «ռազբորկա»՝ «Իմ քայլի» պատգամավորների միջև․ «Ժողովուրդ»
7450 դիտում
13:13 28-12-2015
Աննան տանից մահակ է վերցրել եւ գնացել եղբոր հետ վիճաբանած Եվգենիի հետ հաշիվներ պարզելու
Այս բաժնից
1906 դիտում
14:14 16-01-2025
Սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա