93519 դիտում
23:31 29-10-2020
Հակառակորդի շարժեր և կուտակումներ կան նաև ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով. Արծրուն Հովհաննիսյան
Ճիշտ է, մարտական գործողություններ ինտենսիվությունը մի փոքր նվազել է, բայց խնդիրը չի փոխվել: Թշնամին, հրոսակախմբերի հետ, Թուրքիայի բացահայտ աջակցությամբ, շարունակում է պատերազմը՝ մի փոքր դանդաղ, այլ մարտավարությամբ: Բայց մեր խնդիրը նույնն է. պետք է պաշտպանենք մեր հայրենիքը, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Անդրադառնալով Արցախի նախագահի՝ այսօր հնչեցրած այն հայտարարությանը, որ թշնամին Շուշիից առավելագույնը 5 կմ հեռավորության վրա է, Արծրուն Հովհաննիսյանը նշեց՝ խոսքը գուցե ոչ թե 5, այլ 7 կմ հեռավորության մասին է:
«ԱՀ նախագահը, ըստ էության, մարտակոչ է հնչցրել, և դա նորմալ է», - ասաց Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է ՀՀ սահմաններին, բանախոսի տեղեկացմամբ, հակառակորդի շարժեր և կուտակումներ սահմանի ամբողջ երկայնքով էլ կան, սակայն իրավիճակը հանգիստ է:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1168 դիտում
14:47 02-02-2025
Ադրբեջանը Իրանի հետ քննարկել է 3+3 ձևաչափով համագործակցությունը
1540 դիտում
13:56 02-02-2025
Պուտինը քաղաքական մանրուք է անվանել եվրոպական էլիտաներին
1072 դիտում
13:44 02-02-2025
Թուրքիայի ջրային տարածքում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել