389 դիտում
09:03 30-10-2020
Հայաստանի տնտեսությունը սկսել է շնչել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը մեկ ամսում աճել է 10.6 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալներն աճել են 3.1 տոկոսով:
Այս տարվա սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, 9.4 տոկոսով աճել են շինարարության ծավալները, իսկ առևտրի շրջանառությունը՝ 5.2 տոկոսով:
Նկատենք, որ գյուղատնտեսության ոլորտի օգոստոս-սեպտեմբեր ամիսների վերաբերյալ ցուցանիշները Վիճակագրական կոմիտեն դեռ չի հրապարակել, բայց ներկայացված են այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալները. մեկ տարվա ընթացքում արձանագրվել է աճ 0.5 տոկոսի չափով:
Հայաստանի վիճակագրական կոմիտեն գնանկում է արձանագրել սպառողական շուկայում 0.2 տոկոսի չափով: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական տվյալներից տեղեկացավ նաև, որ արտահանման և ներմուծման ծավալներն են մեկ ամսվա ընթացքում զգալի աճել. ՎԿ տվյալներով՝ արտահանման աճը կազմել է 8.7, ներմուծմանը՝ 2.7 տոկոս»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3722 դիտում
16:39 06-06-2020
Շատ ծանր եմ եղել, չէի կարողանում շնչել. կորոնավիրուսով վարակված քաղաքացի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
4364 դիտում
14:46 25-11-2021
Կտրող ցրտին դիմակով շատ ավելի հեշտ կլինի շնչել. վարչապետ
Այս բաժնից
928 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1060 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
745 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»