6541 դիտում
10:41 30-10-2020
Ինչպե՞ս են պաշտոնյաները ջոկատ հավաքում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռևս հոկտեմբերի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորել էր բոլորին կամավորական ջոկատներ կազմել ու մեկնել առաջնագիծ։ Սակայն, պարզվում է, դրանից հետո՝ մինչև այժմ, Երևանի քաղաքապետարանն այդպես էլ չի կարողացել ջոկատ հավաքել: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե ինչ աշխատանքներ են կատարվել մինչև այժմ, և պարզեցինք, որ մինչև այժմ` կոչից 8 օր անց, ջոկատի կազմավորումը ընթացքի մեջ է, քանի որ այդ կազմավորման բոլոր աշխատանքները իրականացնում են Երևանի վարչական շրջանի ղեկավարները:
Իսկ ինչպե՞ս են պաշտոնյաները ջոկատ հավաքում. ըստ մեր տեղեկությունների՝ վարչական շրջանի աշխատակազմերից կապ են հաստատում թաղապետարանում աշխատող տղամարդկանց հետ, զրուցում ու հորդորում միանալ իրենց ջոկատին: Իսկ թե ինչ է անում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, այդպես էլ մեզ պարզել չհաջողվեց: Միայն հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետարանը ջոկատը կազմելուց հետո պետք է մեկնի ոչ թե Արցախ, այլ Կոռնիձոր:
Տեղեկացանք նաև, որ Երևանի քաղաքապետի ջոկատում կներգրավվի նաև ՀՀ նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը, որը մտերիմ է քաղաքապետի հետ: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ զրուցեց Արման Սարգսյանի հետ, որը, սակայն, չցանկացավ պատասխանել մեր հարցին՝ խորհուրդ տալով դիմել լրատվական բաժին, միաժամանակ չհերքելով մեր ունեցած տեղեկությունները»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
21166 դիտում
10:03 05-11-2020
Հայկ Մարությանը որոշել է «կրակային պարապել». նա դեռ ջոկատ է ձևավորում. «Ժողովուրդ»
12714 դիտում
16:53 03-01-2020
Լինենք իրազեկ․ ի՞նչ է շմոլ գազը, ինչպե՞ս ճիշտ պաշտպանվել և ինչպե՞ս կարելի է օգնել շմոլ գազով թունավորվածին
2485 դիտում
10:11 18-03-2021
Ինչպե՞ս վերականգնվեց զենք-զինամթերքի մատակարարումը, և ինչպե՞ս այն հասավ Հայաստան. «Փաստ»
Այս բաժնից
928 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1060 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
745 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»