6951 դիտում
13:50 30-10-2020
Դուք սխրանքներ եք գործում ամեն վայրկյան՝ պատասխանատվություն կրելով և՛ որպես փրկարար, և՛ որպես ռազմիկ․ Ֆելիքս Ցոլակյանի ուղերձը
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը ուղերձ է հեղել Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրվա կապակցությամբ։ Ուղերձում ասվում է․
«Սիրելի՛ գործընկերներ, արցախցի փրկարարներ,
հոկտեմբերի 30-ը Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրն է, և այս տարի պատերազմելու պարտադրված Արցախում դուք նաև զինվոր եք ու ձեր մասնագիտական տոնը նշում եք մարդասիրական ոչ մի սահման, ոչ մի արժեք չճանաչող թշնամու հրթիռակոծությունից ու ռմբակոծությունից խաղաղ բնակչությանը պաշտպանելով, հայրենիքի սահմանների վրա մարտնչելով:
Դուք սխրանքներ եք գործում ամեն վայրկյան՝ պատասխանատվություն կրելով միաժամանակ և՛ որպես փրկարար, և՛ որպես ռազմիկ: Ցավոք սրտի, ունենք նաև թանկագին կորուստներ, և մեր խոնարհումը նրանց հիշատակի առաջ: Ձեր շարքերում կան վիրավորներ, որոնց շուտափույթ ապաքինում եմ ցանկանում:
Ձեր մասնագիտական տոնի առթիվ մաղթում եմ առողջություն և այս պատերազմում վերջնական հաղթանակի անկոտրում կամք: Այս պատերազմը ձեզանից առավելագույն հոգատարություն ու պատասխանատվություն է պահանջում, և դուք անում եք անկարելին` բարձր պահելով փրկարարի կոչումը, պատիվն ու արժանապատվությունը:
Սիրելի՛ գործընկերներ,
Ձեզանից յուրաքանչյուրը թանկ է մեր երկրի համար. յուրաքանչյուրդ՝ առանձին-առանձին:
Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ ՀԱՂԹԱՆԱԿ:
Մենք հաղթելու ենք, և դուք լինելու եք միայն խաղաղ ժամանակների մարտիկ:
Խիղճ և խաղաղություն բոլորիս»:
Նմանատիպ նյութեր
2443 դիտում
18:18 30-10-2021
44-օրյա պատերազմի ընթացքում սխրանքներ եք գործել՝ միաժամանակ և՛ որպես փրկարար, և՛ որպես ռազմիկ․ Անդրանիկ Փիլոյան
Այս բաժնից
760 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
784 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»