211652_close_icon
views-count8347 դիտում article-date 23:20 30-10-2020

ԱՄՆ-ն փաստում է՝ Ադրբեջանը վարանում է համաձայնվել առանց նախապայմանների հրադադարին

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենը հայտարարել է, որ Ադրբեջանն է վարանում համաձայնվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առանց նախապայմանների հրադադար հաստատելուն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ռոբերտ Օ'Բրայենն ասել է Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը: «Երկու կողմերը պետք է հրադադարը պահպանեն, բայց սա հատկապես վերաբերում է Ադրբեջանին, որն այսօր բավականին վարանում է առանց նախապայմանների հրադադարի հաստատմանը համաձայնվել»,- ասել է Օ'Բրայենը:

Նմանատիպ նյութեր