211652_close_icon
views-count2501 դիտում article-date 13:10 07-12-2016

Վերջին օրերին Սիրիայում մոտ 3000 գրոհային է զենքը վայր դրել և միացել հրադադարին

Վերջին մի քանի օրերի ընթացքում Սիրիայում զենքը կամավոր վայր է դրել և հրադադարի ռեժիմին միացել մոտ 3000 գրոհային, հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտության ռուսական կենտրոնը։ Interfax-ի փոխանցմամբ՝ իրենց ընտանիքների հետ նրանք 52 ավտոբուսներով հեռացել են մայրաքաղաք Դամասկոսից ոչ հեռու գտնվող Խան-էշ-Շեյխ քաղաքից դեպի Իդլիբ նահանգ։ «Երկար ու բարդ բանակցություններից հետո համաձայնություն է կնքվել հրադադարին միանալու շուրջ։ Բանակցություններն անցել են շատ լարված, պահանջվել են հոգեբանական ու բարոյական մեծ ջանքեր»,-ասել է կենտրոնի ներկայացուցիչ, գնդապետ Ալեքսեյ Լեշչենկոն։ Կենտրոնի տվյալներով՝ հանձնվել է ավելի քան 500 միավոր ինքնաձիգ, դիպուկահար հրացաններ, մի անի տասնյակ 120 մմ-անոց ականանետեր։

Նմանատիպ նյութեր