6750 դիտում
15:56 31-10-2020
Երևանը կարող է ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից. ՌԴ-ում ՀՀ դեսպան
Ռուսաստանին ուղղված Երևանի դիմումը ենթադրում է ռազմական օգնության հնարավորություն: Դրա ծավալները կքննարկվեն խորհրդակցությունների ընթացքում: «[url=https://armenpress.am/arm/news/1033433.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը:
«Նման հնարավորություն կա»,-ասել է դեսպանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք խոսքը վերաբերում է ՌԴ-ից ռազմական օգնություն խնդրելուն:
«Մեր միջպետական համաձայնագրին համապատասխան՝ խոսքն անհապաղ խորհրդատվություններ անցկացնելու մասին է: Մենք կարծում ենք, որ սպառնալիքն արդեն մեր սահմաններին մոտ է և որոշ դեպքերում՝ մեր տարածքում: Այդ իսկ պատճառով մենք կարծում ենք, որ կարող ենք հիմնվել գոյություն ունեցող երկկողմ համաձայնագրի վրա: Խոսքը խորհրդակցությունների մասին է, որպեսզի հստակեցվեն անհրաժեշտ օգնության ծավալը, տեսակը և մյուս հարցերը»,-ասել է նա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Հաշվի առնելով մարտական գործողությունների Հայաստանի Հանրապետության սահմանին մոտենալու, ՀՀ տարածքի նկատմամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը՝ ՀՀ վարչապետը դիմել է ՌԴ նախագահին սկսելու անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը: Ի պատասխան, Ռուսաստանի Դաշնությունը հաստատել է հավատարմությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ դաշնակցային պարտավորություններին: Ռուսաստանը ՀՀ-ին կտրամադրի անհրաժեշտ ողջ աջակցությունը, եթե բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք:
Նմանատիպ նյութեր
1613 դիտում
21:28 21-10-2015
Իրաքը կարող է ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից
1931 դիտում
23:45 04-04-2014
Ուկրաինայի ԱԳՆ-ն Ռուսաստանից օգնություն է խնդրել
1133 դիտում
11:32 30-03-2015
Հունաստանը մտադիր է օգնություն խնդրել Ռուսաստանից
Այս բաժնից
802 դիտում
10:25 15-01-2025
Անահիտ Մանասյանը «Սևան» ՔԿՀ-ում հանդիպումներ է ունեցել ազատազրկված անձանց հետ
1303 դիտում
10:09 15-01-2025
Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը կհայտարարի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին. Վանեցյան
2692 դիտում
09:33 15-01-2025
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 3 մարզերում