211652_close_icon
views-count180095 դիտում article-date 19:01 01-11-2020

Պայթեցվել է Իրաքյան Քուրդիստանից Թուրքիայի տարածքով անցնող նավթի խողովակաշարը

Վահան Ազիբեկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Պայթեցվել է Իրաքյան Քուրդիստանից Թուրքիայի տարածքով անցնող նավթի խողովակաշարը Քրդական բանվորական կուսակցությունը ստանձնել է տարածաշրջանի հում նավթը Թուրքիա տեղափողող նավթատար խողովակի պայթյունի պատասխանատվությունը, հայտնում են Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանի լրատվամիջոցները: Իրաքյան Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) լրատվամիջոցներում և լրատվական կայքերում հայտարարել է, որ խմբավորման զինված զորայինները պայթեցրել են նավթատարը, որն անցնում է է Թուրքիայի հարավային Մարդին նահանգի «Բաղուք» շրջանով: Երեկ վաղ առավոտյան իրականացված «ահաբեկչական գործողությունից» հետո, Իրաքյան Քուրդիստանի տեղական կառավարությունը պաշտոնապես հայտարարեց այդ մասին և դատապարտեց տարածաշրջանից Թուրքիայի միջոցով նավթի արտահանման դադարեցումը Ըստ Էրբիլի պաշտոնյաների՝ պայթյունը տեղի է ունեցել անցած չորեքշաբթի, իսկ նավթի արտահանումը «ամբողջությամբ» դադարեցվել է: Երկուշաբթի առավոտյան իրաքյան լրատվամիջոցները հաղորդեցին նաև, որ հարավային «Մուսաննա» նահանգում գտնվող գազատարում տեղի է ունեցել խոշոր պայթյուն, որի արդյունքում զոհվել է առնվազն երեք մարդ, և վիրավորվել են 25-ը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր