211652_close_icon
views-count5400 դիտում article-date 20:48 01-11-2020

ՊԲ-ն ներկայացրել է մերօրյա նոր հերոսներին

Հակառակորդի դեմ ռազմական գործողություններում պետական սահմանները պաշտպանելիս դրսևորած անձնական արիության ու խիզախության համար մայոր Անդրանիկ Սերգեյի Բաբայանը ներկայացվել է <<Արիության համար>> մեդալի: Վիրավորների վիրահատական և բուժման գործընթացներին ակտիվորեն և նվիրումով մասնակցելու, տարհանման և բուժծառայության ընդհանուր կենսագործունեությանը նպաստելու համար բուժծառայության մայորներ Արթուր Աշոտի Ջալավյանը, Գենադի Տիգրանի Օրբելյանը, Ծերունի Նորիկի Հովհաննիսյանը, ծառայողներ Արևիկ Ջիվանի Անդրյանը, Լիդա Սպարտակի Աղաբեկյանը, Ջուլիետա Ալբերտի Բաբայանը, Զինաիդա Միքայելի Կոստանդյանը և Սվետլանա Էդուարդի Աբրահամյանը կպարգևատրվեն <<Արիության համար>> մեդալներով: Իսկ նույն համակարգի ներկայացուցիչներ բուժծառայության մայոր Համեստ Բաբկենի Պետրոսյանը, կապիտան Դավիթ Հակոբի Գրիգորյանը, սանիտար Սոֆյա Բորիսի Սաղաթելյանը, ենթասպա Ռուզաննա Յուրիի Անդրյանը ներկայացվել են <<Մարտական ծառայություն>> մեդալների: Փառք բոլոր ճակատներում իրենց պատերազմը արժանապատվորեն ու հերոսաբար տանող բոլոր քաջերին:

Նմանատիպ նյութեր