211652_close_icon
views-count2691 դիտում article-date 09:15 04-11-2020

ԲՀԿ պատվիրակությունը վերադարձել է Մոսկվայից, սակայն չեն խոսում արդյունքների մասին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հոկտեմբերի 29-ից Մոսկվայում գտնվող ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներից բաղկացած պատվիրակության անդամները երեկ վերադարձել են Հայաստան: Հիշեցնենք՝ պատվիրակության կազմում ներգրավված էին ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը, ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մի­քայել Մելքումյանը, ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը և ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Եվ հետաքր­քիր է, որ ի սկզբանե պատվիրակության կազմում պետք է ընդգրկված լիներ նաև ԲՀԿ կանանց խորհրդի համանախագահ Լուիզա Սարգսյանը, սա­կայն վերջում որոշում է կայացվել նրա փոխարեն Մոսկվա գործուղել Նաիրա Զոհրաբյանին: Եվ չնայած, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություննե­րով, այս ընթացքում ԲՀԿ-ականները հանդիպել են թե՛ ընդդիմադիր կուսակցությունների, թե՛ իշխող ուժի ներկայացուցիչների հետ, սակայն որոշել են լռել և չխոսել Մոսկվա կատարած այցի, հանդիպումների, զրույցների կամ արդյունքների մասին: Ամեն դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթի տեղե­կություններով՝ հանդիպումները բազմաթիվ են եղել, իսկ թե որքանով կարող են արդյունավետ լինել, դեռ վաղ է խոսել: Մեզ հայտնի դարձավ, որ նրանք հենց առաջին օրը հանդիպել են Վլադիմիր ժիրինովսկու կուսակցության ներկայացուցիչների և անձամբ հենց իր հետ, ինչպես նաև հանդի­պում ունեցել Պետդումայի պատգամավորների, «Միացյալ Ռուսաստան» կուսակցության ներկայացուցիչների հետ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր