211652_close_icon
views-count454 դիտում article-date 13:07 04-11-2020

ՍԴ-ի հաջորդ տարվա բյուջեն 2020-ի համեմատ ավելի քիչ կլինի

Սահմանադրական դատարանի գործունեությունն ապահովելու համար 2021-ին պետբյուջեից կհատկացվի 683 մլն 877 հազար դրամ, ՍԴ-ի հաջորդ տարվա բյուջեն 2020-ի համեմատ ավելի նվազ կլինի: «[url=https://armenpress.am/arm/news/1033859.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Սամվել Առաքելյանը: «ՍԴ-ի 2021-ի բյուջեի հայտը բաղկացած է երկու միջոցառումներից, որոնցից մեկը վերաբերում է Սահմանադրական դատարանի գործունեությանը, սահմանադրական արդարադատությունն իրականացնելուն, երկրորդը ՍԴ-ի պահուստային ֆոնդն է: ՍԴ-ի գործունեության հատվածով բյուջեն կազմում է 683 մլն 877 հազար դրամ, որի 89.3 տոկոսը ուղղվելու է աշխատավարձների տրամադրմանը»,- ասաց նա: Ի տարբերութուն 2020 թվականի հաստատված բյուջեի՝ 2021-ի բյուջետային հայտը նվազել է 23.227 մլն դրամի չափով:

Նմանատիպ նյութեր