211652_close_icon
views-count120764 դիտում article-date 20:43 05-11-2020

Ճանապարհային ոստիկաններն ու տարածքային բաժինների ծառայողները մեծ քանակի զենք–զինամթերք են հայտնաբերել, մինչդեռ Արցախում թուրք-ադրբեջանական բաշիբոզուկների դեմ պայքարում մեկ փամփուշտն անգամ կարող է փրկել մեկ հայի կյանք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ վերջին մեկ ամսվա ընթացքում ոստիկանության Սյունիքի և Արարատի մարզային վարչությունների, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին և 6-րդ վաշտերի ծառայողները Արարատի և Սյունիքի մարզերում իրականացված ուժեղացված ծառայության արդյունքում հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք, այդ թվում՝ ինքնաձիգեր, փամփուշտներ, զրահաբաճկոններ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հայտնաբերված զենք-զինամթերքը քաղաքացիները Արցախի Հանրապետությունից տեղափոխելիս են եղել Հայաստան: Հոկտեմբերի 10-ին Արարատի մարզում հայտնաբերվել է 36-ամյա Արսեն Ջ.-ի և 62-ամյա Վալերի Հ.-ի մոտ «ԱԿՍ 74» տիպի ինքնաձիգ՝ իր պահունակներով, ինչպես նաև մեծ քանակի փամփուշտներ և զրահաբաճկոն: Նույն օրը ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումատակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները Երևան-Մեղրի ավտոճանապարհի 102-րդ կմ հատվածում տեղակայված հսկիչ անցագրային կետում ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների հետ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով ստուգել են Էջմիածին քաղաքի բնակիչ, 39-ամյա Ռաֆայել Մ.-ի վարած Jeep Grand Cherokee մակնիշի ավտոմեքենան, որտեղ հայտնաբերել են որսորդական ակոսափող և ողորկափող հրացաններ, իսկ արդեն բաժնում Ռաֆայել Մ.-ն ներկայացրել է գնդացիրի, ինքնաձիգի և ազդանշանային փամփուշտներ: Վերջինս հայտնել է, որ այդ ամենը գտել է Արցախի Հանրապետությունում: Նույն օրը տեղի ճանապարհային ոստիկանները, համագործակցելով ոստիկանության Վայքի բաժնի ծառայողների հետ, Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղակայված հսկիչ անցագրային կետում կանգնեցրել են 52-ամյա Արթուր Ամիրջանյանի ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենան, որտեղ հայտնաբերվել է զենք-զինամթերք: Իսկ նույն վայրում զենք-զինամթերք է հայտնաբերվել Արագածոտնի մարզի բնակիչ, 32-ամյա Վահրամ Բ.-ի մոտ: Նույն մարզի բնակիչ, 27-ամյա Սերյոժա Բ.-ի մոտ հայտնաբերվել է զենք-զինամթերք: Հաջորդ օրը նույն վայրում ոստիկանները կանգնեցրել են Արարատի մարզի բնակիչ, 47-ամյա Լեռնիկ Շ.-ի Nissan-ը, որի ավտոմեքենայում հայտնաբերվել է «ԱԿՍ 74» ինքնաձիգի պահեստատուփեր՝ լիցքավորված փամփուշտներով, ինչպես նաև տարբեր տեսասկի փամփուշտներ, այդ թվում՝ գնդացիրի փամփուշտատուփ: Հոկտեմբերի 12-ին էլ ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, համագործակցելով ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողների հետ, 62-ամյա Կամո Ս.-ի Mitsubishi Pajero ավտոմեքենայի զննությամբ բեռնախցիկում հայտնաբերել են ողորկափող հրացաններ, ինքնաձիգ և զինամթերք: Իսկ ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները նույն օրը, համագործակցելով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողների հետ, Լանջազատ գյուղում հայտնաբերել են 54-ամյա Յուրի Վ-ին, ով ոստիկանների պահանջով կամավոր ներկայացրել է իր մոտ եղած «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի փամփուշտներ: Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին և 2-րդ դասակների ծառայողները, համագործակցելով ոստիկանության Սիսիանի, Գորիսի, Եղեգնաձորի և Վայքի բաժինների ծառայողների հետ, հայտնաբերել են մեծ թվով ինքնաձիգեր, հրացաններ, զենք-զինամթերք, տարբեր տրամաչափի փամփուշտներ: Նշված անձինք ոստիկաներին հայտնել են, որ այդ ամենը ձեռք են բերել Արցախի Հանրապետությունում: Ճանապարհային ոստիկանությունը և տարածքային բաժինները շարունակում են ուժեղացված ծառայությունը հանրապետությունում և Արցախից վերադարձող քաղաքացիներին հորդորում են՝ իրենց մոտ եղած զենք-զինամթերքը հանձնել Արցախի իրավապահներին կամ Արցախի Պաշտպանության բանակին, քանի որ այս օրերին մեկ փամփուշտն անգամ անհրաժեշտ է թուրք-արդբեջանական, հետո նրանց միացած վարձկան ահաբեկիչներին ոչնչացնելու համար: Բոլոր փաստերով տարածքային բաժիններում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր