11699 դիտում
18:44 06-11-2020
Արմենը հրազենային վիրավորում է ստացել այդ վիճակով վիրավոր ընկերոջը գրկած կիլոմետրեր է անցել, ֆանտաստիկ հաջողությամբ կարողացել դուրս գալ շրջափակումից
Հարավարևելյան զորամասերից մեկի ժամկետային զինծառայող Արմեն Ասատրյանը երկու ամսից կավարտի իր ծառայությունը։ Մինչ այդ ապաքինվում է զինվորական հոսպիտալներից մեկում։ Մասնագիտությամբ դերասան զինվորը վիրավորվել է Արցախում, հակառակորդի սանձազերծած պատերազմի առաջին օրերին։ Արմենը հակառակորդի հարձակման ժամանակ եղել է դիրքերում՝ մարտական հերթապահության։ Մարտական ընկերների հետ թշնամական շրջափակման մեջ են ընկել։ Թշնամին մեծաքանակ տանկերով հարձակում է իրականացրել, հրետակոծել։ Ընկերներից շատերը զոհվել են թեժ մարտերի ժամանակ։ Արմենը հրազենային վիրավորում ստացել։ Այդ վիճակով վիրավոր ընկերոջը գրկած կիլոմետրեր է անցել, ֆանտաստիկ հաջողությամբ կարողացել դուրս գալ շրջափակումից, «[color=#EF2929]Առաջին լրատվական[/color]»-ի հետ զրույցում պատմում է զինվորը։
Արմենը պատմում է՝ Աստծո շնորհիվ է, որ ինքն ու իր ընկերները ողջ են մնացել։ Անգամ զարմանում է, թե ոնց է կարողացել այդ վիճակում վիրավոր ընկերոջ հետ հասնել անվտանգ վայր։ Մինչ հարցազրույցը սկսելը, վիրավոր զինվորը ցանկացավ անպայման մեզ թեյ հյուրասիրել։ Ասում է՝ պոստերում, երբ մարդ էր գալիս, անպայման հյուրասիրություն էին կազմակերպում, ինչպես դա կանեին տանը։ Այնպես որ, սա պոստերից մնացած սովորություն է, լավ սովորություն։
Զինծառայողը, ցույց տալով ձեռքի խաչը, պատմում է՝ այն մայրն էր իրեն նվիրել։ Պատերազմի անգամ այդ թեժ պահին այն չի պոկվել իր թևից։ «Աստված է մեզ պահել։ Եթե մենք ողջ ենք մնացել, ուրեմն անելիքներ դեռ շատ ունենք։ Սպասում եմ՝ լիարժեք ապաքինվեմ, որ գնամ նորից իմ պարտքը կատարեմ հայրենիքիս հանդեպ, կապ չունի, որ երկու ամսից ավարտում եմ ժամկետային ծառայությունս»,- ասում է Արմենը։
Նրա խոսքով՝ թիկունքում խուճապը մի քիչ շատ է, ինչը բացակայում է առաջնագծում։ «Այնտեղ մեր տղաների մարտական ոգին բարձր է, խուճապ չկա։ Մենք շատ համակարգված ամեն ինչ անում ենք։ Ժողովուրդ ջան, դուք էլ խուճապի մի մատնվեք, տղաները ամուր կանգնած են»,- ժպիտով ասում է զինվորը ու վստահեցնում՝ հաղթանակը մերն է լինելու։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
8327 դիտում
22:36 13-05-2021
Ադրբեջանցիները կարողացել են ՀՀ տարածք գալ, քանի որ չենք կարողացել ամբողջ սահմանը կահավորել. Արմեն Գրիգորյան
8601 դիտում
18:53 18-11-2020
Փոխգնդապետը կարողացել է շրջափակումից հանել թվով 600 զինծառայողի. նորօրյա հերոսներ
Այս բաժնից
1168 դիտում
14:47 02-02-2025
Ադրբեջանը Իրանի հետ քննարկել է 3+3 ձևաչափով համագործակցությունը
1531 դիտում
13:56 02-02-2025
Պուտինը քաղաքական մանրուք է անվանել եվրոպական էլիտաներին
1072 դիտում
13:44 02-02-2025
Թուրքիայի ջրային տարածքում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել