211652_close_icon
views-count7164 դիտում article-date 22:32 06-11-2020

«Գիտեմ, որ թշնամին լավ զինված է, բայց նրանք ուղեղ չունեն, անուղեղ են, դրանց առհասարակ պետք է տանեն, լցնեն Արաքսը՝ հողը տան վրաները». Կամավորական. ՏԵՍԱՆՅՈՒԹ. 168.am

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից սկսած Արցախյան պատերազմից ժամեր անց, բազմաթիվ կամավորականներ արդեն զինկոմիսարիատների մոտ էին՝ պատրաստ կամավորագրվելու հայրենիքի սահմանները պաշտպանելու համար։ Այդ կամավորներից մեկն էլ մարմարաշենցի Վարդան Հարությունյանն է: Սեպտեմբերի 27-ին առավոտյան, լուրերով լսելով, որ Ադրբեջանը հերթական անգամ հարձակվել է Արցախի վրա, Վարդան Հարությունյանն անմիջապես որոշել է, որ պետք է մեկնի Արցախ։ Պատմում է, որ երկու որդիներին երեք ամիս առաջ էր ճանապարհել ծառայության, երկուսն էլ Արցախում են ծառայում, այդ պատճառով էլ որոշել է կամավորագրվել, որպեսզի որդիներին մարտի դաշտում թիկունք լինի։ Սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 13-ը նա որդիների հետ մեջք մեջքի տված կռվել է թուրք ահաբեկիչների դեմ, սակայն հոկտեմբերի 13-ին ծանր վիրավորում է ստացել, իսկ մեկ շաբաթ անց երկու որդիներն են վիրավորվել։ «Առավոտյան լուրերով լսեցի, տեղս չէի գտնում, միանգամից գնացի Երկրապահ կամավորական միություն ու կամավորագրվեցի։ Տեսա, որ ուշացնում են, ԵԿՄ-ին առաջին մի երկու օրը չէին թողնում, իմ մեքենայով երկու զինվորների ծնողների ու իմ հորեղբոր հետ գնացինք։ Սկզբից չկարողացանք երեխեքին գտնել, նրանց գտնվելու վայրի մասին չէին ասում, մի երկու օր ճանապարհներին մնալուց հետո գտանք, ինչպես ասում են՝ «պոչը բռնեցինք»։ Հորեղբորս համոզեցի, ասի՝ գնա, մենք երկու ջահելներով գնացինք, հասանք երեխեքին։ Հորեղբայրս էլ իր ընկների հետ ուրիշ ճակատ գնաց»,- [url=https://168.am/2020/11/06/1400566.html?fbclid=IwAR0mWypn3cDXP493eEAqDh4F9gtOeTVxXlqOmI-Eq8gf6lOSt1rpqUp-GJ8]168.am[/url]–ի հետ զրույցում պատմում է Վարդան Հարությունյանը։ Մանրամասներն՝ [url=https://168.am/2020/11/06/1400566.html?fbclid=IwAR0mWypn3cDXP493eEAqDh4F9gtOeTVxXlqOmI-Eq8gf6lOSt1rpqUp-GJ8]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր