211652_close_icon

Մանրախնդրությունը, իմն ու քոնը պետք է մի կողմ դնենք , զոհասեղանին բոլորիս հայրենիքն է. Թագուհի Թովմասյան

views-count18420 դիտում article-date 17:57 07-11-2020
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Աստված ջան ուժ տո՜ւր մեզ, զորություն՝ մեր բազկին, որ մեջքներս ուղղենք։ Պատմական, ճակատագրական օր (օրեր) ենք ապրում, պիտի սթափվենք, մի կողմ դնենք մանրախնդրությունը, իմն ու քոնը, մեղավորների փնտրտուքը... Կորուստն էլ հաղթանակն էլ բոլորինս են, այս պատերազմում մեր մեջ չկան հաղթողներ ու պարտվողներ։ Եթե հաղթենք, ապա՝ ազգովի, պարտության մասին, իհարկե, չեմ էլ մտածում։ Բայց սթափվել ու ամուր կանգնել մեր հողի վրա, պարտավոր ենք՝ հանուն մեր երեխաների... կոչս բոլորին է ուղղված, բացառապես բոլորին... Հ.Գ. Լուսանկարում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն է՝ 90-ականների պատերազմի օրերին»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր