42871 դիտում
21:08 08-11-2020
Կովսականում ու Որոտանում մերոնք ոչ միայն առաջխաղացում ունեն, այլև հասցրել են ամրանալ այդ տարածքներում. Սուրեն Սահակյան
Սուրեն Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Բազմաթիվ «հեռուստադիտողների» խնդրանքով ներկայացնեմ էն, ինչ ես գիտեմ առաջնագծից:
Նախ, իմ ունեցած լավ լուրերը՝ հարավում՝ Կովսական ու Որոտանում մերոնք ոչ միայն առաջխաղացում ունեն, այլև հասցրել են ամրանալ էդ տարածքներում։ Էստեղից զարգացումը կարող ա օգնել և Շուշիին, թե Հադրութին։ Նույնը՝ Մարտունու հատվածում, որտեղ ինքնաթիռ ու ԱԹՍ խոցելու դեպքերը հուշում են, որ էնտեղի օդն էլ ա արդեն ապահով։
Պրոբլեմ ա Շուշին, որտեղ դեռ մարտեր են ընթանում։ Ըստ էության, Ադրբեջանը ամբողջ ներուժը կենտրոնացրել ա Շուշիի ուղղությամբ ու հայտնի չի էն կրախի ծավալը, որը կլինի, եթե չհաջողի։ Իսկ չհաջողելու բոլոր նախադրյալները կան՝ մերոնք կարծես լուծում են ներսի աղբի հարցն ու անցնեն շրջակայքի մաքրությանը։
Նշանակո՞ւմ ա, արդյոք, որ հաղթել ենք արդեն։ Ո՛չ։ Պատերազմը տենց խաղ չի։ Էլի պետք ա ասեմ, որ հաղթանակի համար պետք ա ամուր պահել թիկունքը ու խուճապի ու անվստահության հակված անձինք ու ուժերը ժամանակից շուտ, իրենց նպատակահարմարությամբ մեզ պարտված չհամարեն ու դա տարածեն բոլորի վրա, առավել ևս բանակի վրա։ Պատերազմի շրջանում դա կարող ա նաև պետական դավաճանություն որակվել։ Կարսի օրինակը դեռ աչքերիս առաջ ա»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1623 դիտում
12:19 31-03-2014
Սիրիական զորքերը որոշակի առաջխաղացում ունեն և կարևոր բարձունքներ են գրավել. Արման Սահակյան
808 դիտում
10:48 14-04-2020
Արցախի Կովսականում հիմնվել են ձիթապտղի այգիներ․ «Հայաստանի Հանրապետություն»
15717 դիտում
09:06 07-10-2020
Գիշերը հակառակորդը փորձել է ամրանալ Ջեբրայիլ չհասած, բայց թողնելով 60 զոհ, դիմել է փախուստի. ՊՆ խոսնակ
Այս բաժնից
979 դիտում
11:54 22-12-2024
Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին
625 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
649 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին