211652_close_icon
views-count5356 դիտում article-date 22:53 10-11-2020

Վերջին 30 տարում որևէ փաստաթուղթ չենք ունեցել, որ մեզ նման վատ իրավիճակի մեջ դնի․ Վլադիմիր Մարտիրոսյանը՝ Արցախի վերաբերյալ վարչապետի ստորագրած հայտարարության մասին

[url=https://www.tert.am/am/news/2020/11/10/Vladimir-martirosyan/3439424?fbclid=IwAR0KpELOpP7OSqw60w7mDcgI9vu5sZaT2qt0yC1uePO9kd1imZ0cbwGWBD0]Tert.am[/url]-ը գրում է. Դժվար է պատկերացնել մեկ այլ երկրի առաջնորդի, որը լինելով պետության գերագույն գլխավոր հրամանատար, պարտվում է պատերազմը, ստորագրում է կապիտուլյացիան, ստորագրում մի փաստաթղթի տակ, որի ողջ բովանդակությունը պարտվողական և աննախադեպ է. Tert.am-ի հետ զրույցում ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վլադիմիր Մարտիրոսյանը՝ խոսելով Արցախում ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ստորագրած համաձայնագրի մասին: «Մենք վերջին երեսուն տարիների ընթացքում որևէ փաստաթուղթ չենք ունեցել, որ նման բովանդակություն ունենա և նման վատ իրավիճակի մեջ մեզ դնի: Այսքանից հետո մեղավորներ փնտրելու փոխարեն, ինքը՝ որպես լիդեր, ազնվությամբ և հիմնավորմամբ փոխանակ ասի, որ սա պարտություն է, և սա իմ պարտությունն է՝ որպես գերագույն գլխավոր հրամանատար, կոչ է անում վրեժ լուծելու և փաստացի տանում քաղաքացիական պատերազմի և բախումների»,– ասաց նա: «Երեք տարի զգուշացնում էինք, որ պետականության ընկալման բացարձակ զրոյական ունակություններ ունեցող հեղափոխականին պետություն վստահելը մեծ դժբախտության է հանգեցնելու և այսքան ժամանակ անց մենք փաստացի տեսանք դա, և շարունակելով սև-սպիտակների ջրբաժանների տրամաբանությունը բերեց երկրին արհավիրքի առաջ և դրանով այն չի վերջանում՝ պետության լիդերը շարունակում է մեղավորներ գտնել»,- հավելեց նա: Վլադիմիր Մարտիրոսյանը նշեց, որ 17 կուսակցությունների համատեղ պահանջը ուներ մեկ հիմք՝ հասարակությանը հասկացնելու, որ պետության կառավարման ոչ պրոֆեսիոնալ վերաբերմունքը և քաղաքական շահի գերագնահատումը վտանգավոր է պետության արտաքին և ներքին քաղաքականության համար: Մանրամասները՝ [url=https://www.tert.am/am/news/2020/11/10/Vladimir-martirosyan/3439424?fbclid=IwAR0KpELOpP7OSqw60w7mDcgI9vu5sZaT2qt0yC1uePO9kd1imZ0cbwGWBD0]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր