211652_close_icon

ՔՊ գրասենյակից գիշերը զինվորական համազգեստ և զենք է բաժանվել համակիրներին, որ սադրիչ գործողություններ ձեռնարկեն ընդդիմության հանրահավաքին․ Իվետա Տոնոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count14424 դիտում article-date 13:45 12-11-2020
«Իմ քայլը» խմբակցությունը, որը մի քանի օր շարունակ պատսպարված էր տարատեսակ գրասենյակների նկուղներում, ապաստարաններում, ըստ տարբեր շրջանառվող լուրերի՝ Սորոսի գրասենյակում, հանդես է գալիս մի հայտարարությամբ, որտեղ ընդունում է Արցախը հանձնելու պատասխանատվությունը, Նկոլ Փաշինյանի ստորագրած հայտարարությունը: Այս մասին մամուլի ասուլիսին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը: Նա հույս հայտնեց, որ բոլոր պատգամավորները տեղյակ չեն եղել այդ ամենից: «Ես ունեմ տեղեկություն, որ ֆեյսբուքյան քոմենթների մակարդակով «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներ նշում են, որ տեղյակ չեն եղել կամ հրապարակված հայտարարության առաջին հատվածին են ծանոթ եղել»,-ասաց նա և նշեց, որ ակնկալում է, որ բոլորը հայտարարեն, թե ով է ստորագրել երեկ տարածած հայտարարության տակ: Ի. Տոնոյանը նշեց, որ դեռ սեպտեմբերի 29-ից Ռուսաստանից եղել են ազդակներ, որոնք երկրի իշխանության կողմից արժանացել է բացարձակ արհամարհանքի: «Ինչու, եթե կարելի էր հարցը քննարկել դեռևս սեպտեմբերի 29-ին, չունենալ հազարավոր զոհեր, տասնյակ հազարին մոտեցող վիրավորներ, անհետ կորածներ, գերեվարվածներ, չկորցնել այն տարածքները, որոնք այսօր մերը չեն: Ի՞նչ է սա, եթե ոչ պետական դավաճանություն»,-ասաց նա: Ի. Տոնոյանը դիմեց Նիկոլ Փաշինյանին նվիրված մարդկանց, որոնք հանձնարաականներ են ստացել: «Ես ուզում եմ կոչով, հորդորով դիմել ԱԱԾ-ին, ոստիկանությանը, փրկարար ծառայությանը, ովքեր ստիպված են կատարել Նիկոլ Փաշինյանի հանձնարարականները, ձեզ պարզապես խնդրում եմ՝ Արցախը հանձնող, թուրքի առաջ հայ ժողովրդին ծնկի բերած «գերագույն գլխավոր հրամանատարի» հանձնարարակնները դուք չպետք է կատարեք, քանի որ պատմության մեջ մնալու եք որպես հող հանձնողի հանձնարարություն կատարող»,-ասաց նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր