3334 դիտում
13:22 12-11-2020
Այսպիսի որոշումը պայմանավորված է իմ քաղաքական հայացքներով․ Արցախի արդարադատության նախարարն ազատման դիմում է ներկայացրել
Արցախի Հանրապետության Արդարադատության նախարարը՝ Սիրան Ավետիսյանը հայտարարություն է տարածել. որտեղ ասվում է.
«Դիմում եմ ներկայացրել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին՝ ինձ ազատելու ԱՀ արդարադատության նախարարի պաշտոնից, որը զբաղեցրել եմ ս.թ. հունիսի 4-ից: Այս մասին գրառում է կատարել Սիրան Ավետիսյանը:
Այսպիսի որոշումը պայմանավորված է իմ քաղաքական հայացքներով. այն է՝ մեզ վստահության քվեով օժտած ժողովրդին տված խոստումներին հավատարիմ մնալը, մասնագիտական գործունեության ընթացքում բացառապես ազգային գործունեություն ծավալելը, երկրի կայուն զարգացմանը ծառայելը:
Իմ պաշտոնավարման ընթացքում հնարավորինս փորձել եմ նպաստել արդարադատության ոլորտի դրական փոփոխությունների իրականացմանը: Ոլորտի բացթողումներն ու անելիքները բազմաթիվ են, խնդիրները՝ տասնամյակների պատմությամբ, ուստի հաճախ դրանց լուծումները պահանջում էին արմատական փոփոխություններ:
Այս ճանապարհին առաջնորդվել եմ իմ քաղաքական թիմի՝ «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանի գաղափարախոսությամբ, պետական մտածողությամբ և միասնականության սկզբունքով: Պատիվ եմ ունեցել քաղաքականություն մտնելու հաղթանակած գեներալ, ռազմական և քաղաքական գործիչ Սամվել Բաբայանի հետ:
Շնորհակալություն եմ հայտնում ԱՀ արդարադատության նախարարության իմ գործընկերներին՝ համատեղ աշխատանքի համար»,- գրել է նա:
Նմանատիպ նյութեր
1339 դիտում
13:59 16-02-2024
Ինձ Արայիկ Հարությունյանն է առաջարկել ազատման դիմում գրել, ասել են՝ որոշվել է քո ազատման հարցը․ Վահան Քերոբյան
Այս բաժնից
949 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»