35346 դիտում
19:14 12-11-2020
Միհրան Հարությունյան. Մեզ զրկել են մեր հայրենիքը պաշտպանելու իրավունքից
Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն, MMA-ի մարտիկ Միհրան Հարությունյանը նոր լուսանկարներ է հրապարակել Ինստագրամի իր պաշտոնական էջում՝ մեկնաբանելով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ձեռք բերված համաձայնությունը:
«Եղբայրներ, ցավոք, պետք է խոստովանեմ, որ ամեն ինչ չէ, որ մեր ուժերի սահմանում է: Մենք այստեղ էինք եկել՝ թողնելով մեր ընտանիքները, հարազատներին ու ընկերներին: Այնքան մարդ է զոհվել, այնքան շատ երիտասարդներ կան, որոնք դեռ շատ բան ունեին անելու այս կյանքում:
Այժմ ունենք հազարավոր հաշմանդամ երեխաներ: Եւ այս ամենն արվեց մեր հայրենիքի համար, և ոչ ոք չի կարող ասել, որ դա անիմաստ էր: Բայց, ցավոք, մենք ամեն ինչ չենք որոշում: Մենք ինչ-որ խաղի, ինչ-որ ֆիլմի մեջ մտանք, որտեղ ռեժիսորները դիմակավոր մարդիկ էին: Մենք չնահանջեցինք:
Նրանք ամեն ինչ որոշեցին մեր փոխարեն: Ես ոչ մի պահանջ չունեմ Արցախի իշխանություններից, Արայիկ Հարությունյանից, որոնք այստեղ էին և արեցին այն, ինչ կարող էին:
Ես պատերազմի կողմնակից չեմ, բայց մեզ զրկեցին մինչեւ վերջ մեր հայրենիքը պաշտպանելու իրավունքից: Ավելի վատ չէր կարող լինել: Իմ ժողովուրդը չի պարտվի և չի մահանա: Բոլորը տեսան, թե ինչ է պատահել: Ո՞վ էր այնտեղ, ով փախավ ռազմի դաշտից ՝ պոչերը ոտքերի արանքում: Ես դերասան չեմ և չեմ խաղա այս պետական խաղերը: Մինչեւ հաջորդ անգամ: Իմ մեծ հայ ժողովուրդը ուժեղ լինի: Ես քեզ հետ էի, կամ ու կլինեմ»,- գրել է Միհրան Հարությունյանը:
Նմանատիպ նյութեր
13487 դիտում
18:32 25-11-2014
Մեր զոհված ընկերները և նաև մեր զոհված օդաչուները մեզ զրկել են սխալվելու իրավունքից. Սեյրան Օհանյան
Այս բաժնից
2338 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
3001 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2512 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում