7457 դիտում
23:37 23-01-2021
Փաշինյանը պետք է հրաժարական տա ու կրի պատասխանատվություն. Վարդան Աթաբեկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ168.am
Նոյեմբերի 9-ին Արցախի կապիտուլյացիայի ակտը ստորագրելուց հետո Փաշինյանի քաղաքական թիմից՝ «Իմ քայլը» խմբակցությունից առաջինը հեռացած և այժմ անկախ պատգամավոր Վարդան Աթաբեկյանը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
«Այնպես չէ, որ այդ բառը, ինչ-որ մեկից վախենում եմ և չեմ ասում, բայց, եթե հրաժարական ես պահանջում, պետք է անվստահություն հայտնելուն մասնակցես ու ներկայացնես այլ թեկնածու։ Եթե անվստահություն հայտնելուց հետո պետք է բերես մեկ այնպիսի թեկնածուի, որը ժողովրդին կրախի առաջ կկանգնեցնի, դա կլինի ունքը սարքելու փոխարեն՝ աչքը հանել, բայց եթե քաղաքական պրոցեսները զարգանան այնպես, որ կզգամ, որ պրոցեսներն աննշան գոնե լավն են լինելու, այո՛, այն ժամանակ պետք է մասնակցել անվստահության գործին ու ժողովրդին»,- ասաց Աթաբեկյանը։
Ճշտող հարցին՝ այդ ամենով հանդերձ՝ արդյոք հստակ պահանջո՞ւմ է Փաշինյանի հրաժարականը, պատգամավորը պատասխանեց.
«Ես այդ թիմից դուրս եմ եկել և այո՛, պահանջում եմ Փաշինյանի հրաժարականը, որովհետև եթե չպահանջեմ, իմ՝ այդ թիմից դուրս գալը կդառնա առոչինչ»։
Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ է շարունակում է մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Վարդան Աթաբեկյանը պատասխանեց, որ թիմից դուրս է եկել, բայց երկրորդ անգամ ՔՊ-ից դուրս գալու դիմում չի գրել, առաջին անգամ գրածն էլ հեղափոխությունից հետո պատռել են, չեն ընդունել։
«Այդ կուսակցությունում կային գաղափարներ, որոնք, եթե իրագործվեին, շատ լավ կլիներ։ Ես այդ գաղափարների կրողն եմ, դրա համար համարում եմ, որ թիմը թող ինձ հեռացնի։ Ես ուզում եմ հասկանալ, որ այդ թիմը, որն ինձ հանրության մեջ ներկայացնում է դավաճան, ինչո՞ւ չի ձեռնարկում քայլեր՝ ինձ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռացնելու համար»,- ասաց նա։
Պատգամավորը պնդեց՝ այս պահին քաղաքական խմորումներ են ընթանում, վարչապետի երևացող թեկնածուներն են Վազգեն Մանուկյանն ու Էդմոն Մարուքյանը, սակայն որևէ մեկը չի բացառում 3-րդ թեկնածուին՝ ավելին, նշույլներն արդեն երևում են։
Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1788 դիտում
21:10 16-01-2021
Արման Մելիքյան. Մենք բոլորս պետք է իմանանք թե ով և ինչի համար պետք է պատասխանատվություն կրի
1686 դիտում
14:17 14-05-2021
Առաջին պատասխանատուն Արտակ Դավթյանն է, նա պետք է պատասխանատվություն կրի. ԱԺ պատգամավոր
Այս բաժնից
892 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
916 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»