211652_close_icon
views-count3474 դիտում article-date 22:20 13-11-2020

10 կետ, որը պետք է անհապաղ իրականացնել ՀՀ և Արցախի անվտանգության պահպանման անհրաժեշտության համար.Արման Վարդանյան

«Միասնություն» համազգային շարժման ղեկավար Արման Վարդանյանը Facebook-ի իր էջում 10 կետից բաղկացած քայլեր է նշել, որոնք անհրաժեշտ է իրականացնել այս պահին: Նրա գրառումը ներկայացնում ենք ամնողջությամբ. «10 կետ, որը պետք է անհապաղ իրականացնել ՀՀ և Արցախի անվտանգության պահպանման անհրաժեշտության համար. 1. Փաշինյանը պարտավոր է անհապաղ հրաժարական տալ: 2. Պետք է կազմավորվի Ազգային միասնության ժամանակավոր կառավարություն՝ 6 ամիս ժամկետով: 3. Ժամանակավոր կառավարությունը պետք է բոլոր ջանքերը գործադրի կապիտուլյացիայի մասին ստորագրված փաստաթղթի կետերը փոխելու՝ հայկական կողմի համար առավել ընդունելի ասպեկտներով: 4. Ժամանակավոր կառավարությունը Ռուսաստանի Դաշնության հետ համաձայնագիր պետք է ստորագրի՝ ավելի սերտ և ռազմավարական գործընկերության և հետագայում նոր հզոր աշխարհաքաղաքական դաշինք ստեղծելու մասին: 5. Մոտ ապագայում այս նոր դաշինքի մեջ կարող են մտնել նաև Արցախը՝ Շուշի, Հադրութ և Քարվաճառ քաղաքներով: 6. Ժամանակավոր կառավարությունը պետք է երաշխավորի Փաշինյանի և նրա ընտանիքի անվտանգությունը: 7. Ռազմական և դիվանագիտական աղետի պատճառները պարզելու համար պետք է ստեղծվի հանձնաժողով, որը բաղկացած կլինի անկուսակցական, պրոֆեսիոնալ մասնագետներից։ 8. Ռազմական արդյունաբերության ոլորտն ու Ազգային բանակի մասնագիտորեն կազմված պահեստազորը մեր պետության մեջ պետք է հայտարարվեն ամենաառաջնահերթ ոլորտներ: 9. Ռազմավարական նշանակություն պետք է տրվի Սփյուռքի հետ աշխատանքին և ամբողջ աշխարհում հայ ժողովրդի ներուժի ճիշտ պլանավորմանը: 10. 6 ամսից պետք է հայտարարվեն ՀՀ Ազգային ժողովի ընտրություններ և Ազգային միասնության ժամանակավոր կառավարության լուծարում: Հ. Գ. 6 ամսից Նիկոլ Փաշինյանը կարող է կրկին վարչապետ դառնալ, եթե ժողովուրդը համոզվի, որ պատերազմի ընթացքում նա արել է ամեն հնարավոր և անհնարին բան, և որ իր ներկայիս փաստարկները ճշմարիտ են:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

10 կետ, որը պետք է անհապաղ իրականացնել ՀՀ և Արցախի անվտանգության պահպանման անհրաժեշտության համար. 1. Փաշինյանը...

Опубликовано Arman Vardanyan Пятница, 13 ноября 2020 г.

Նմանատիպ նյութեր