211652_close_icon
views-count23739 դիտում article-date 00:26 14-11-2020

Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթուղթը մոտ ապագայում հանգեցնելու է պատերազմի.ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյան

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆ Ստեղծված ստրկացուցիչ և կործանարար վիճակից դուրս գալու համար, իմ կարծիքով, պետք է կատարել հետևյալ քայլերը՝ 1) վարչապետ Նիկոլ Փաշինյանը տալիս է հրաժարական. 2) ձևավորվում է ժամանակավոր կառավարություն. 3) Ժամանակավոր կառավարությունը Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված համաձայնագրի դրույթները համարում է անվավեր, բացառությամբ համաձայնագրի 1-ին կետի (հրադադարի պահպանման), 3-րդ կետի (ՌԴ խաղաղապահ ուժերի տեղակայման) և 8-րդ կետի (ռազմագերիների, ձերբակալվածների և մահացածների փոխանակման). 4) Ժամանակավոր կառավարությունը օգտագործելով Հայաստանի բոլոր հնարավոր ռեսուրսները և մարդկանց, բանակցում է Հայաստանի և Արցախի համար առավել արժանապատիվ վիճակ ստեղծելու համար: Հնարավոր կանխատեսումները՝ - Նիկոլ Փաշինյանն իր հրաժարականով կարող է մաքրվել, եթե այս նոր գործընթացով Հայաստանը և Արցախն ավելի լավ լուծում ստանան: Հայրենասեր լինելու դեպքում, վարչապետը չի կարող այս հնարավորությունից չօգտվել: - Եթե այս ստրկացուցիչ պայմաններով գործարքն իրականանա, ապա հայ-ռուսական հարաբերությունները կտուժեն: - Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթով Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ վնասի հատուցման (մոտ 50 միլիարդ դոլարի) պահանջ է ներկայացնելու, քանի որ Նիկոլ Փաշինյանը համաձայնագրի տեքստում օգտագործել է «Հայաստանը վերադարձնում է Աղդամի, Քելբաջարի, Լաչինի տարածքները» բառերը: Եթե օրինակ, դրա փոխարեն նշվեր, որ Հայաստանը ապահովելու է, որ Արցախը կվերադարձնի այդ տարածքերը, ապա այդ խնդիրը չէր լինի: - Համաձայնագրում մինչև նոյեմբերի 15-ը վերադարձնելու համար, որպես առաջին տարածք, դիտավորյալ նշվել է Քելբաջարը, որն անառիկ է մնացել և Հայաստանին ու Արցախին կապող հուսալի միջոցն է: Այս տարածքը հանձնելու դեպքում, համաձայնագիրն անխուսափելիորեն կիրագործվի: - Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթուղթը մոտ ապագայում հանգեցնելու է պատերազմի՝ Արցախ վերադարձած ադրբեջանցիների հակահայ կեցվածքի, Հայաստանի տարածքում Ադրբեջան-Նախիջևան կապի ապահովման, Արցախի ինքնորոշման անորոշ ապագայի առիթներով: Հիշեցում պաշտոնատար անձանց՝ - Իրավապահ մարմինների, Ազգային ժողովի պատգամավորների և կառավարության անդամների կողմից Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթի իրագործմանը նպաստելը նրանց ուսերին է դնում ողջ պատասխանատվությունը և դարձնում է համաստորագրողներ: - Հրաժարական ներկայացրած կամ իրենց հստակ մերժողական կեցվածքն արտահայտած պաշտոնատար անձինք համաստորագրող չեն համարվի: - Իրավապահ մարմինների պաշտոնատար անձինք (այդ թվում՝ ոստիկանները) պետք է հիշեն, որ սա սովորական ներքաղաքական վիճակ չէ և քաղաքացիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար պատասխան են տալու օրենքի ամբողջ խստությամբ, ինչպես նաև համարվելու են Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթի համաստորագրողները: ՀՀ քաղաքացի Արա Զոհրաբյան»

Նմանատիպ նյութեր