211652_close_icon
views-count1631 դիտում article-date 10:53 14-11-2020

Ազգային ժողովի նիստ կլինի՞. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած Ագզային ժողովի արտահերթ նիստ գումարել չհաջողվեց, սակայն նոյեմբերի 17-ին պետք է գումարվի ԱԺ հերթական նստաշրջանը: Ազգային ժողովի պաշտոնական կայքում արդեն տեղադրված է մեկ օր առաջ՝ նոյեմբերի 16-ին կայանալիք Ազգային ժողովի խորհրդի նիստի օրակարգը, որի ժամանակ էլ պետք է հաստատվի ամբողջ նստաշրջանի օրակարգը: Իհարկե, այս պահին կանխատեսելի չեն իրադարձությունները, որոնք կընթանան մինչ այդ, սակայն հերթական նստաշրջանի օրակարգի գլխավոր հարցերից մեկը 2021 թվականի պետական բյուջեի նախագիծն էր, որը վերջին օրերին քննարկվում էր մշտական հանձնաժողովներում: Երեկ այն հավանության արժանացավ նաև գլխադասային հանձնաժողովում և ընդգրկվեց օրակարգ: Կորոնավիրուսի համավարակով և պատերազմական գործողություններով պայմանավորված՝ 2021 թվականին նախապես ծրագրված 4.8 տոկոսի փոխարեն կանխատեսվում է 3,2 տոկոս տնտեսական աճ: Եկող տարի ծառայությունները կաճեն 4.1%-ով, արդյունաբերությունը՝ 5.2%-ով, շինարարության ճյուղը՝ 4.9%-ով, իսկ գյուղատնտեսությունը՝ 3.9% ով: 2021 թվականին նախատեսվում է 1 տրիլիոն 569 միլիարդ դրամ եկամուտ ապահովել, որի հիմնական մասը հարկային եկամուտներն են: Ծախսերի ծավալը 1 տրիլիոն 843 միլիարդ դրամ կկազմի, դեֆիցիտը՝ 274 միլիարդ դրամ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր